480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի Հադրութի շրջանում շահագործման են հանձնվել դպրոցը և կենտրոնական ջրատարը
16:55
24 Սեպտեմբերի 2008

Երեքշաբթի Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Տող գյուղում կայացել է միջնակարգ դպրոցի վերանորոգված շենքի, ինչպես նաև Հադրութ քաղաքի կենտրոնական ջրատարի բացումը։ 

Դպրոցի վերականգնման ծրագրի արժեքը 139 մլն դրամ (շուրջ 459 հազար ԱՄՆ դոլար) է կազմել, իսկ ջրատարի կառուցման համար ծախսվել է 420 մլն դրամ (շուրջ 1,3 մլն ԱՄՆ դոլար)։ 

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիմնավերանորոգված դպրոցում, որտեղ ներկայումս հաճախում են գյուղի ավելի քան 100 երեխաներ, գործում են ջեռուցման ու ներքին  ջրամատակարարման համակարգեր, բարեկեցիկ ու լավ սարքավորված դասասենյակներ։

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն իր ելույթում նշեց, որ նման գեղեցիկ ու հարմարավետ կրթօջախներ մոտ ապագայում կստանան արցախցի բոլոր դպրոցականները, նրանց համար կստեղծվեն անհրաժեշտ կահավորումով դասասենյակներ։

«Դպրոցը լինելու է Արցախի խորհրդանիշներից մեկը, հատկապես գյուղական դպրոցը, որի շնորհիվ զարգանալու են նաև մեր հանրապետության գյուղական շրջանները»,- նշեց նա։

Անդրադառնալով Հադրութի ջրատարի շինարարությանը՝ Հարությունյանը հայտարարեց, որ 22 կմ երկարությամբ նոր ջրատարն էապես կբարելավի հադրութցիների ջրամատակարարումը, զգալիորեն կմեղմացնի նրանց կյանքում առկա սոցիալական լարվածությունը։

Իր հերթին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանը նշեց, որ հիմնադրամի ծրագրերում առաջնային կլինեն դպրոցների շինարարությունն ու ջրամատակարարումը։

«Ներկայումս ԼՂՀ կառավարության հետ համատեղ մշակվում են 2009 թ.-ի ծրագրերը, որոնք կընդգրկեն Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի և Հադրութի շրջանները։ Անավարտ ծրագրերը կշարունակվեն «Արցախի վերածնունդը» ծրագրի շրջանակներում»,- ասաց Վարդանյանը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։
14:34
18 Հունիսի 2017
Օդային փառատոն՝ Ստեփանակերտում (ՖՈՏՈ)
Հունիսի 17-ին երեկոյան Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն:
12:53
17 Հունիսի 2017
20-ամյա ևս մեկ զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից. Արցախն անհամարժեք պատասխան է խոստանում
Շաբաթ առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի:
22:46
16 Հունիսի 2017
Հակառակորդի կրակից զոհվել են երեք 20–ամյա զինծառայողներ. ԱՀ ՊԲ
Այսօր հակառակորդի կրակից ԼՂՀ ՊԲ երեք զինծառայող է զոհվել։