478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+30
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում արդեն առաջխաղացումներ կան. Բեռնար Ֆասյե
13:50
17 Սեպտեմբերի 2008

Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններում արդեն առաջխաղացումներ կան, նախօրեին երեկոյան Ստեփանակերտում լրագրողներին է հայտարարել ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն։

Նրա խոսքերով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իմաստուն քայլ արեց՝ հրավիրելով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Երևան, չնայած շատերը՝ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում երկու նախագահների նման հանդիպումը անհնար էին համարում։

Խոսելով Թուրքիայի միջնորդության ակտիվացման և ԵԱՀԿ ՄԽ ներկա համանախագահության նկատմամբ այս փաստի հնարավոր վտանգի մասին՝ Ֆասյեն նշել է, որ բարի կամքի յուրաքանչյուր ջանք, որն օգտակար կլինի բանակցային գործընթացի համար, անհրաժեշտ է ողջունել։

«Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի նշանակալի անդամ է։ Որպես Մինսկի խմբի անդամ նա վաղուց աջակցում է գործընթացին և համանախագահների ջանքերին», - ասել է Ֆասյեն։

«Կան նաև այլ ջանքեր՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Մի քանի շաբաթ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում էր։ Ես ինքս Անկարայում էի մի քանի ամիս առաջ և կրկին այնտեղ կգնամ մի քանի շաբաթ անց։ «Երբ բոլոր այս ջանքերը կենտրոնացվում են, օգտակար են դառնում», - նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը։

Միջնորդի խոսքերով, դրանք չեն կարող որևէ վտանգ ներկայացնել, եթե, իհարկե, ամեն անգամ խոսքը չի գնում կարգավորման նոր ձևավորում գտնելու մասին։

«Մենք գիտենք, որ բանակցային սեղանի վրա կարգավորման «մադրիդյան սկզբունքներն են», և եթե բոլոր ջանքերն ուղղվեն դեպի այս սկզբունքները հավանության արժանացնելուն, ապա դա լավ է», - ասել է Ֆրասյեն՝ նշելով, որ ներկա առաջխաղացումները ցույց են տալիս, որ հնարավոր է՝ շուտով շատ կարևոր որոշումների ընդունման պահ գա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
19 Օգոստոսի 2017
Հակառակորդը շաբաթվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը
Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։