480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղը կհասնի անկախության ճանաչմանը. նախագահ
17:42
02 Սեպտեմբերի 2008

Լեռնային Ղարաբաղը կհասնի իր անկախության ճանաչմանը, և դա միայն ժամանակի խնդիր է, հայտարարեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։

«Աշխարհում ընթացող իրադրությունները վկայում են այն մասին, որ այդ օրն այնքան էլ հեռու չէ»,- երեքշաբթի ԼՂՀ հռչակման 17-ամյակի տոնակատարությունների շրջանակում Հուշահամալիր կատարած այցի ժամանակ ասաց նախագահը։

Ընդ որում նա նշեց, որ Ղարաբաղը զուգահեռներ չի տանում այս կամ այն երկրի հետ։ «Մենք հաստատուն գնում ենք այն ճանապարհով, որն, անկասկած, կբերի միջազգային հանրության կողմից մեր հանրապետության անկախության ճանաչմանը»,- հայտարարեց Սարգսյանը։

Երկրի առաջնորդն ընդգծեց, որ ԼՂՀ հռչակման հերթական հոբելյանն ընկալվում է որպես հայկական պետականության վերածննդի օր։ «Առաջին հերթին մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհաբերեցին իրենց մեր դարավոր երազանքն իրականացնելու համար»,- ասաց նախագահը։

Սահակյանը նշեց, որ անցած տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի իշխանությունները կարողացել են վերականգնել պատերազմի պատճառած վնասները, կառուցել ավերված քաղաքներն ու գյուղերը։

Նա նշեց, որ դրան կարողացել են հասնել Արցախ-Հայաստան-սփյուռք եռամիասնության շնորհիվ։ «Մենք կշարունակենք մեր ուղին՝ ղեկավարվելով աստվածային և մարդկային սկզբունքներով, և դա մեր ժողովրդին ու երկրին անպարտելի կդարձնի»,- ասաց ԼՂՀ նախագահը։

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի կողմից Հարավային Օսեթիայի ճանաչմանը վերաբերող հարցին՝ ԼՂՀ նախագահն ասաց, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն արդեն սկսվել են։

«Մի քանի օր առաջ ԼՂՀ ԱԺ-ում սկսվել են քննարկումները՝ հանրապետության խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ։ Հետևողական աշխատանք կտարվի այս ուղղությամբ, և մենք վերջնական որոշում կկայացնենք»,- ասաց ԼՂՀ նախագահը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:23
28 Հունիսի 2017
Լայնամասշտաբ պատերազմ, գրեթե համոզված եմ, չի սկսվի. Վիգեն Սարգսյան
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չորեքշաբթի հանդիպեց լրագրողների հետ։
13:15
27 Հունիսի 2017
Մասաչուսեթսում շուրջ 220 հազար դոլար է հավաքվել Արցախի ականազերծման համար
Միջոցները հավաքվել են բարեգործական երեկոյի ընթացքում։
10:37
26 Հունիսի 2017
Արցախի կործանիչ հարվածն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Արցախի պաշտպանության բանակը պատասխան կրակ վարում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։