481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի վարչապետը շնորհավորել է հայրենակիցներին՝ ԼՂՀ հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ
14:59
01 Սեպտեմբերի 2008

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երկուշաբթի շնորհավորական ուղերձ է հղել Ղարաբաղի ժողովրդին՝ պետական տոնի՝ Ղարաբաղի հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ ձեզ մեր ազգային-պետական գլխավոր տոնի՝ ԼՂ Հանրապետության հռչակման առթիվ», - ասվում է երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված Ղարաբաղի կառավարության ղեկավարի ուղերձում։

Նա նշել է, որ 17 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունված հռչակագրով Արցախի համար սկզբնավորվեց նոր ժամանակաշրջան, որը լիովին բխում է Ղարաբաղի ազատատենչ ժողովրդի ոգուց՝ ապրել արժանապատվորեն, զարգանալ արդի քաղաքակրթության առաջադիմական հիմնադրույթներով։ Վարչապետի խոսքերով, արցախցիների համար ուղենշային նպատակակետեր դարձան ազգային ինքնության պահպանումն ու միասնականությունը։

«Անկախության անցած տարիները ցույց տվեցին, որ ազգային գերակա խնդիրների լուծման համար մենք ունակ ենք ասպարեզ հանել մեր լավագույն կարողությունները, համախմբվել ու պաշտպանել մեր երկրի ազատությունը, հետամուտ լինել բարգավաճ Արցախ ունենալու հեռանկարին», - ասվում է ուղերձում։

Հարությունյանի շնորհավորական ուղերձում նշվում է, որ տեսանելի ու գնահատելի են անկախության օրոք արցախահայության ամրագրած ձեռքբերումները, որոնք, իսկապես, աննախադեպ են իրենց պատմական նշանակությամբ։

«Տեսանելի են նաև ծագած այն նոր հիմնախնդիրները, որ դեռ շարունակում են մեր ժողովրդի կյանքը պահել լարվածության հունում։ Ներկայումս Արցախի պետությունը և իշխանությունները իրագործում են մի շարք հրատապ ծրագրեր, ինչի շնորհիվ էապես կբարելավվի ԼՂՀ սոցիալ-տնտեսական ընդհանուր կացությունը, և մեր քաղաքացիների կենսապահովությունը զգալիորեն կբարձրանա», - ասվում է ուղերձում։

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ ոչ հեռու ապագայում ԼՂՀ-ն կճանաչվի միջազգային հանրության կողմից, և Ղարաբաղի ժողովրդի առջև կբացվեն առաջադիմության և ազգային իղձերի իրականացման նոր ուղիներ։

«Անկախության մեր երթին մեծապես զորակցում են Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնց համակողմանի աջակցությունը մեզ մեծապես օգնում է առաջ շարժվելու առավել վճռականորեն ու հաստատակամ», - նշվում է ուղերձում։

«Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, կորով ու լավատեսություն։ Անկախությունն այն ուղին է, որ մեզ հասցնելու է ցանկալի հանգրվաններ։ Ապագան խոստումնալից է Արցախի համար», - ասվում է ԼՂՀ վարչապետի ուղերձում։

1991 թ.-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության  և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:48
19 Հոկտեմբերի 2017
Նալբանդյան. Բաքվի հետ Ժնևից հետո Արցախի հարցը չբարձրացնելու պայմանավորվածություն չի եղել
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հերքել է Բաքվի` Ժնևի գագաթնաժողովում Արցախի թեման չբարձրաձայնելու մասին իբր գոյություն ունեցող «պայմանավորվածությունների» հայտարարությունները։  
19:43
19 Հոկտեմբերի 2017
Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Հինգշաբթի 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինվոր է զոհվել։  
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։
16:41
02 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին անգամ կայցելի Երևան և Բաքու
ԵԱՀԿ ՄԽ իամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու։
21:04
29 Սեպտեմբերի 2017
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել:
16:34
29 Սեպտեմբերի 2017
Սիրիահայ վիրաբույժ Ջանի Հադդադն արժանացել է «Երախտագիտություն» մեդալի Արցախի նախագահի կողմից
Ջանի Հադդադը Արցախում կատարել է 350-ից ավել վիրահատություն:
19:40
28 Սեպտեմբերի 2017
ՊԲ զինվոր է մահացել հակառակորդի գնդակից
Այսօր ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից:
11:01
25 Սեպտեմբերի 2017
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։