478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ 17-րդ տարեդարձի կապակցությամբ Ղարաբաղի նախագահը պատվավոր կոչումների շնորհման մասին հրամանագրեր է ստորագրել
13:35
01 Սեպտեմբերի 2008

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շաբաթ օրը հրամանագրեր է ստորագրել՝ պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու մասին։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Գագիկ Մարտիրոսյանը և Կիմ Մկրտչյանը:

ԼՂՀ տնտեսության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվել են Կարեն Բաղդասարովը, Բարսեղ Բեգլարյանը և Լևոն Հայրապետյանը, ինչպես նաև Արպատ Ավանեսյանը՝ գիտության, կրթության զարգացման ասպարեզում ունեցած մեծ վաստակի համար։

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգևատրվել է 63 մարդ, այդ թվում 32-ը հետմահու:

Մարտական առաջադրանքներին նպաստող հմուտ, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է 273 մարդ, այդ թվում 13-ը հետմահու:

ԼՂՀ առողջապահության զարգացմանը մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրվել են Ելենա Բաղյանը, Ջուլյա Գալստյանը, Անաստաս Գրիգորյանը, Մարիետա Խոնդկարյանը, Անդրանիկ Ծատրյանը (հետմահու), Արմո Միրզոյանը, Ռենա Սեյրանյանը, ինչպես նաև Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Քաջիկ Հարությունյանը՝ արվեստի զարգացման ասպարեզում ունեցած մեծ վաստակի համար։

«Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են արցախահայության ազգային-ազատագրական պայքարի 21 ակտիվ մասնակիցներ, այդ թվում 4-ը հետմահու: ԼՂՀ  գիտության և կրթության ասպարեզում ունեցած ծանրակշիռ ավանդի համար նույնանման մեդալով պարգևատրվել են դոկտոր-պրոֆեսոր, շինարարական բուհերի միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի խորհրդի նախագահ Արեստիկ Բեգլարյանը, դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ գյուղակադեմիայի ակադեմիկոս, բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի վարիչ Միքայել Գյուլխասյանը, դոկտոր-պրոֆեսոր, Երևանի պետական բժշկական համալսարանի նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Դրաստամատ Խուդավերդյանը, դոկտոր-պրոֆեսոր,  ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանը, դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ և միջազգային ինժեներական ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս Յուրի Սարգսյանը:

«Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել է նաև «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» բարեգործական կազմակերպության նախագահ Սամուել Սահակյանը:

Մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության բնագավառներում ցուցաբերած մասնագիտական բարձր վարպետության, ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանը նպաստելու համար Նվարդ Ավագյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր ժուռնալիստի պատվավոր կոչում, մշակույթի զարգացման ասպարեզում ունեցած մեծ վաստակի, մասնագիտական բարձր որակավորման համար ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչման է արժանացել Սլավա Սարգսյանը։

Բարձր վարպետության, արվեստի զարգացմանը նպաստող գործունեության համար վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհվել Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասաններ Արմելա Առաքելյանին, Արմիդա Գաբրիելյանին, Սամվել Եվրիյանին և «Վերնատուն» փոփ-ֆոլք համույթի տնօրեն Տիգրան Մկրտչյանին:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։
22:27
10 Հուլիսի 2017
20–ամյա զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից
Հակառակորդի արձակաց կրակոցից ՊԲ 20–ամյա զինծառայող է մահացել։