486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Սոցիալական հարցերի լուծումը գերակայություն է Լեռնային Ղարաբաղի կառավարության գործունեության մեջ
14:28
26 Օգոստոսի 2008

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի հարցազրույցը՝ ԱՌԿԱ լրատվական գործակալությանը։

- Լեռնային Ղարաբաղի բնակիչների սոցիալական խնդիրների լուծումն այժմ արդիական է։ Ինչպիսի՞ քայլեր են այսօր ձեռնարկվում այդ ուղղությամբ։

- ԼՂՀ կառավարության քաղաքականությունն, առաջին հերթին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նախընտրական ծրագրի իրագործումն է։ Նախագահի նախընտրական ծրագրում արտացոլված են բազմաթիվ սոցիալական խնդիրներ, և այդ ծրագրային դրույթներն արդեն, կարելի է ասել, ըստ ժամանակացույցի կյանքի են կոչվում։

Այժմ հանրապետության կառավարությունը իրականացնում է տարբեր ծրագրեր՝ բազմաթիվ սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք վերաբերվում են հանրապետությունում ծնելիության խթանմանը, թոշակների և նպաստների բարձրացմանը, տարբեր սոցիալական երաշխիքների տրամադրմանը, քաղաքացիների՝ ԼՂՀ սահմաններից դուրս բուժում ստանալուն ուղղված ծախսերի փոխհատուցմանը և այլ սոցիալական խնդիրներին։

Սոցիակալան խնդիրների լուծումը հետագայում ևս կդառնա կառավարության գործունեության գերակա ուղղությունը։

- Ղարաբաղը միշտ հայտնի է եղել իր գյուղատնտեսական արտադրանքով։ Ինչպե՞ս է զարգանում այդ բնագավառը և արտահանվում է արդյո՞ք Ղարաբաղում արտադրված գյուղմթերքը։

- Առաջին հերթին մենք փորձում ենք գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող մեր քաղաքացիներին հողը մշակելու, բերքի ավելի մեծ ծավալ և բարձրորակ արտադրանք ստանալու հնարավորություն ընձեռել։ Այս ուղղությամբ շատ ծրագրեր են իրականացվել և ապագայում ևս կիրականացվեն։

Հացահատիկի արտադրանքին, բոստանային մշակաբույսերին և եգիպտացորենին վերաբերող մի շարք ուղղություններով իրագործվել են մեծ քանակությամբ պետական ծրագրեր և 2009 թ.-ին դրանք կշարունակվեն։

Բացի արտադրանքից, պետության և բանկային համակարգի համատեղ ջանքերով ԼՂՀ-ում ստեղծվել է նաև գյուղմթերքի մշակմամբ զբաղվող նոր խոշոր ձեռնարկություն, որն արդեն շահագործվում է և արտադրել է իր առաջին արտադրանքը։ Հուսանք, որ մոտ ապագայում այդ արտադրանքը նաև կարտահանվի Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս՝ Հայաստան և արտասահման։

Բացի այդ, մենք խթանելու ենք նման ձեռնարկությունների ստեղծմանը, որոնք զբաղվելու են գյուղմթերքի մշակմամբ։ Գործում են մի շարք ալրաղաց կոմբինատներ և գինու գործարաններ, որոնց պետությունը համապատասխան աջակցություն է ցուցաբերում՝ արտոնյալ վարկային ռեսուրսներ տրամադրելու և հարկային արտոնություններ սահմանելու ուղղությամբ։

- Ի՞նչ է արվում Ղարաբաղում արդյունաբերության զարգացման համար։ Ինչպիսի՞ արդյունաբերական բնագավառներ են հանրապետությունում առավել հեռանկարային։

- Այսօրվա դրությամբ արդյունաբերության հիմնական բնագավառը լեռնահանքային արդյունաբերություն է։ «Բեյզ Մեթլզ» մետաղագործական ընկերության կողմից ԼՂՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում շահագործվում է պղնձե-ոսկյա հանքը, որը Լեռնային Ղարաբաղի ամենախոշոր արդյունաբերական ձեռնարկությունն է։

Այս ընկերությունը զարգացնում է իր արտադրանքի ծավալները, բացի այդ պետության կողմից, արտոնյալ վարկային համակարգերի օգտագործմանն ուղղված միջոցառումների շրջանակներում, մենք փորձում ենք ստեղծել ոչ մեծ ձեռնարկություններ՝ տեղական արդյունաբերական արտադրանքի ցանկի համալրման նպատակով՝ փայտի և քարի մշակմամբ, կահույքի պատրաստմամբ զբաղվող մի շարք ձեռնարկություններ։ Մոտ ապագայում ծրագրում ենք նաև ստեղծել ցեմենտի արտադրությամբ զբաղվող ձեռնարկություն։ Այս նախագիծը չափազանց հավակնոտ է, սակայն հուսանք, որ մոտ տարիներին այն ևս կիրագործվի, և որը Ղարաբաղի համար տնտեսական տեսակետից շատ լուրջ և կարևոր կլինի։

Բացի այդ, շինարարական նյութերի արտադրանքի ուղղությամբ պետությունը պատրաստ է աջակցել բոլոր ներդրողներին և շահագրգիռ անձանց։ Առաջին քայլերն արդեն արված են, Լեռնային Ղարաբաղում սկսել են գործել շինարարական նյութերի արտադրանքով զբաղվող մի շարք ոչ մեծ ձեռնարկություններ։

- Կարելի՞ է պնդել, որ ԼՂՀ-ում առկա են բարենպաստ պայմաններ՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար, և ինչպիսի՞ն է դրանց աճի միտումը վերջին տարիներին։

- Անխոս, ընթանում է բավականին արտոնյալ հարկային քաղաքականություն, հատկապես օտարերկրյա ներդրողների կողմից ներդրումների կատարման ուղղությամբ։ Մոտ ապագայում ակնկալվում է օտարերկրյա ներդրողների ակտիվ մասնակցությունը էներգետիկ բնագավառում։ Վերջին տարիներին նրանց մասնակցությունն այնքան էլ ակտիվ չէր, սակայն ակնկալվում է, որ մոտ տարիներին այն ավելի կակտիվանա։

Մենք առաջարկում ենք կոնկրետ նախագծեր, այդ նախագծերի շահութաբերությունն ու ծրագրերի իրականացման հիմնավորումները թույլ կտան օտարերկրյա ներդրողներին մասնակցել մեր կողմից առաջարկվող ծրագրերին։

- Ինչպե՞ս է ընթանում Լեռնային Ղարաբաղի հոգևոր և մշակութային կենտրոնի՝ Շուշի քաղաքի վերականգնման գործընթացը։ Ինչպիսի՞ ծրագրեր են իրագործվում և ինչպիսի՞ն եք Դուք տեսնում քաղաքը մոտ ապագայում։

- Շուշի քաղաքի հետ կապված մենք բավականին մեծ խնդիրներ ունենք։ Քաղաքը մեծ ներդրումների կարիք ունի, նրա վերականգնման ներկա տեմպերը մեզ չեն գոհացնում։ Միայն ԼՂՀ պետական բյուջեի և տեղական ներդրումների հաշվին անհնար է իրագործել այն ծրագիրը, որը մենք մշակել ենք Շուշի քաղաքի՝ որպես կրթամշակութային և զբոսաշրջային կենտրոնի վերականգնման ուղղությամբ, սակայն արդեն ձեռնարկվում են համապատասխան քայլեր, առաջին հերթին փորձում ենք, Շուշիում մի շարք պետական կառույցներ տեղափոխելու միջոցով, ակտիվացնել քաղաքի կյանքը։

Շուշիում պետական ծառայություններ ունենալով և ակտիվացնելով քաղաքը՝ մենք հնարավորություն կընձեռենք նաև ներդրումներ կատարել Շուշի քաղաքի սպասարկման ոլորտում, որոնք հետագայում կծառայեն ավելի շատ զբոսաշրջության համար։

Մշակվում է Շուշիի զարգացման ռազմավարական հայեցակարգը, մենք կունենանք զարգացող պատմամշակութային և զբոսաշրջային կենտրոն, որը կլինի Շուշի քաղաքը։

- Ինչպիսի՞ հարաբերություններ են հաստատվել ԼՂՀ-ի և հետխորհրդային տարածքի՝ անկախության ձգտող այլ հանրապետությունների միջև։

- Առկա է համագործակցությունը բազմաթիվ պետական տոնակատարությունների շրջանակներում, Լեռնային Ղարաբաղ են այցելում այլ հանրապետությունների պատվիրակություններ, կա փոխադարձ կապ, դեռևս չկան խորը ձևավորված ավանդույթներ, սահմանափակվում ենք միայն փոխայցերով և փորձի փոխանակությամբ։

- Ինչպիսի՞ն է ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացման հայեցակարգը, և դրա հետ կապված ինչպիսի՞ հեռանկարներ են ծրագրվում ապագայում։

- Հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարային ուղղություններից են գյուղատնտեսությունը, էներգետիկան, զբոսաշրջությունը, շինարարությունն ու շինարարական նյութերի արտադրությունը։

Բոլոր այս ուղղություններով մշակվում են ծրագրեր և ձեռնարկվում են համապատասխան քայլեր։ Գյուղատնտեսությունը մեր ավանդական բնագավառն է, մենք ունենք բավական նորմալ էներգառեսուրսներ, կառուցելով հիդրոէլեկտրակայաններ՝ մենք կկարողանանք օգտագործել այդ ամբողջ ներուժը՝ էլեկտրաէներգիայի արտահանում իրականացնելու համար։ Բացի այն, որ բոլոր մեր ներքին պահանջները կբավարարվեն ՀԷԿ-ի կողմից երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի շնորհիվ, մենք այն արտահանելու հնարավորություն նույնպես կունենանք։

Ինչ վերաբերվում է շինարարության ընթացքին, ապա հանրապետությունում այն ակտիվացել է, կան նորմալ տեղական ռեսուրսներ շինարարական նյութերի արտադրության համար, և հիմնական ուղղություններից մեկը զբոսաշրջությունն է, որի զարգացման համար ևս կան նախադրյալներ։

- Դիտարկու՞մ է ԼՂՀ-ն համատեղ նախագծերին իր հնարավոր մասնակցությունը Հայաստանում և այլ երկրներում։

- Իհարկե ոչ, հաշվի առնելով այն, որ մենք բավականին մեծ քանակությամբ մշակված ծրագրեր ունենք Լեռնային Ղարաբաղում, և մեր հիմնական հնարավորություններն ու ներուժը մոտ տարիներին կյանքի կկոչվեն, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղում։-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

15:07
18 Փետրվարի 2017
Արցախի զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Շաբաթ օրն առավոտյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
10:40
18 Փետրվարի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և 60 միլիմետրանոց ականանետ
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):