478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+29
Եղանակը Երևանում
Հայ
Բաքուն ժամանակին չի տեղեկացրել միջազգային կառույցներին իրենց մոտ ղարաբաղցի գերի ունենալու մասին
15:42
20 Օգոստոսի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի հանրապետության ռազմագերիների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ուշադրություն է դարձնում այն փաստին, որ Ադրբեջանի իշխանությունները, խախտելով Ժնևի կոնվենցիայի սկզբունքները, ժամանակին չեն տեղեկացրել համապատասխան միջազգային կառույցներին, որ գերի վերցված ԼՂՀ քաղաքացի Հրանտ Գաբրիելյանն իրենց մոտ է։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանձնաժողովից, ընթացիկ տարվա մայիսի 8-ին 1981 թվականին ծնված ԼՂՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի բնակիչ Գաբրիելյանը մոլորվել ու հայտվել էր ադրբեջանական կողմում Ղարաբաղի ու Ադրբեջանի ԶՈՒ շփման գծի հարավ-արևելյան ուղղության վրա։

Նրան վերադարձրել են ԼՂՀ իշխանություններին 2008 թ.-ի օգոստոսի 19-ին, տեղական ժամանակով 14։35-ին Աղդամի շրջանի Բաշ-Քարվենդ գյուղի մոտ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջնորդությամբ։

«Չնայած ԼՂՀ պետական հանձնաժողովի բազմաթիվ դիմումներին, ադրբեջանական իշխանությունները չէին արձագանքում, այն դեպքում երբ նմանատիպ իրավիճակներում ԼՂՀ ղեկավարությունն ապայման տեղյակ է պահում թե Ադրբեջանի ներկայացուցիչներին, թե Ստեփանակերտում հավատարմագրված ԿԽՄԿ և ԵԱՀԿ գրասենյակներին»,- ասվում է պետական հանձնաժողովի հաղորդագրությունում։  

Այնտեղ նշվում է նաև, որ «միայն օգոստոսի 11-ին՝ Գաբրիելյանի անհետացումից երեք ամիս անց, Ադրբեջանի իշխանություններն ընդունեցին, որ ԼՂՀ քաղաքացին գտնվում է իրենց կողմում և բանակցությունների արդյունքում նրան հայրենիք վերադարձնելու համաձայնություն տվեցին»։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը:
18:15
18 Սեպտեմբերի 2017
Արցախի շփման գիծը հարկավոր է ամրապնդել. Վիգեն Սարգսյան
Հարկավոր է շարունակել Արցախի առաջնագծի ամրապնդումը, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
16:23
18 Սեպտեմբերի 2017
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են վտանգավոր. ԼՂՀ օմբուդսմեն
Բաքվի հայատյացության քաղաքականության հետևանքները ժամանակի հետ դառնում են ավելի վտանգավոր, հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
14:19
18 Սեպտեմբերի 2017
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի
Ի տարբերություն Ադրբեջանի, Արցախի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չունի:
12:07
18 Սեպտեմբերի 2017
Սարգսյան. Հայաստանի և Արցախի զինված ուժերն անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորներն են
Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
11:32
18 Սեպտեմբերի 2017
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք. ՀՀ նախագահ
Արցախի բնակչությունն ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Հայաստան–Սփյուռք 6–րդ համաժողովի շրջանակում։
13:17
15 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանական ԶԼՄ–ները հերթական ապատեղեկատվություն են տարածել. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ—ներում տարածված տեղեկությունները հայ զինվորների մահվան մասին։
10:43
11 Սեպտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Հադրութում
Դիտարկումը կանցկացվի Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ:
17:18
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը։  
14:16
07 Սեպտեմբերի 2017
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստանձնեց պաշտոնը
Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով ևստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:
20:35
05 Սեպտեմբերի 2017
ՄԱԿ–ում տարածվել է Արցախի ԱԳՆ–ի փաստաթուղթը Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին
Սեպտեմբերի 1-ին փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում: