478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահը այցելել է ԼՂՀ Մարտակերտի շրջան
13:34
19 Օգոստոսի 2008

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շաբաթ օրն աշխատանքային այցով եղավ ԼՂՀ Մարտակերտի շրջանում։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից, ուղևորությունը սկսվեց Խաչենի ջրամբար կատարած այցով, որտեղ երկրի ղեկավարը ծանոթացավ տեղում տարվող շինարարական աշխատանքներին։ Բակո Սահակյանը հերթական անգամ ընդգծեց Խաչենի ջրամբարի կարևոր նշանակությունը հանրապետության տնտեսության զարգացման համար։

Նոր-Մարագա գյուղում Ղարաբաղի նախագահը հանդիպեց համայնքի ղեկավարների և ներկայացուցիչների հետ, քննարկեց գյուղում իրականացվող աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր։ Պետության ղեկավարը նշեց, որ մոտ ժամանակներում լուծվելու են գյուղի առջև ծառացած մի շարք խնդիրներ, այդ թվում  նաև բնակիչներին խմելու ջրով ապահովելու խնդիրը։

Այնուհետև Բակո Սահակյանն այցելեց Վաղուհաս գյուղը, որտեղ հանդիպեց Վաղուհաս, Հարությունագոմեր և Խնկավան գյուղերի ղեկավարների և բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում պետության ղեկավարին ներկայացվեց վերոհիշյալ համայնքներում տիրող իրավիճակը։

ԼՂՀ նախագահը նշեց, որ Վաղուհաս գյուղում մի շարք օբյեկտների, այդ թվում 250 աշակերտի համար նախատեսված միջնակարգ դպրոցի շինարարության ծախսերը ընդգրկվելու են 2009թ. պետական բյուջեում։ Պետության ղեկավարն ընդգծեց նախաձեռնություններ արտայտելու և տեղում ներուժը գործարկելու անհրաժեշտությունը, ինչը ցանկացած աշխատանքի արդյունավետ իրականացման նախադրյալներից է։

Բակո Սահակյանը եղավ նաև Տրգե գետի ակունքների մոտ և տեղում ծանոթացավ գետի հունը դեպի Սարսանգի ջրամբար ուղղելու աշխատանքներին։ Նախագահը ընդգծեց տվյալ նախագծի ռազմավարական նշանակությունը, որի իրականացման արդյունքում կմեծանա ոռոգվող գյուղատնտեսական հատվածների մակերեսը, և կկառուցվեն մի շարք հիդրոէլեկտրակայաններ։   

Պետության ղեկավարին ուղևորության ընթացքում ուղեկցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։