484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ վարչապետն ու «Ղարաբաղ Տելեկոմի» ղեկավարն այցելեցին Ստեփանակերտի մի շարք բժշկական հաստատություններ
14:43
12 Օգոստոսի 2008

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը և «Ղարաբաղ Տելեկոմ» հեռահաղորդակցական ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելեցին Ստեփանակերտի մի շարք բուժհաստատություններ, որտեղ նախատեսվում է աշխատանքներ իրականացնել ընկերության միջոցներով։

Ինչպես հայտնեց «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, Հարությունյանն ու Յիրիկյանը նախ այցելեցին մայրաքաղաքի շտապ օգնության կայանը և ծանոթացան նոր ռեանիմոբիլի հնարավորություններին, որը հնարավորություն կտա արդյունավետ օգնություն ցուցաբերել համապատասխան հիվանդներին, ինչպես նաև պետական միջոցների հաշվին վերջերս իրականացված վերանորոգման աշխատանքներին։

Ղարաբաղյան կառավարության ղեկավարը և «Ղարաբաղ Տելեկոմի» գլխավոր տնօրենը եղան նաև հանրապետական հակահամաճարակային կայանում, մաշկավեներական դիսպանսերում և Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում։ Տվյալ բուժհաստատություններում նախատեսվում է իրականացնել վերականգնողական աշխատանքներ, ձեռք բերել նորագույն բժշկական սաքավորումներ։

2008թ. մայիսին Լեռնային Ղարաբաղի կառավարության և «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր, ըստ որի ընթացիկ տարում «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ը 500 մլն ԱՄՆ դոլարի օժանդակություն է ցուցաբերելու ԼՂՀ առողջապանության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման համար։

«Հատկացված միջոցների հաշվին Ստեփանակերտում ստեղծվելու է նորագույն սարքավորումներով համալրված բժշկական-հետազոտական լաբորատորիա, ինչպես նաև սկսվելու են Մարտակերտի շրջկենտրոնի տարածքային հիվանդանոցի նոր շենքի շինարարական աշխատանքները»,- հայտնեց Լեռնային Ղարաբաղի վարչապետը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:10
28 Ապրիլի 2017
Հակառակորդի արձակած կրակից 19–ամյա զինծառայող է մահացել
Այսօր առավոտյան 19–ամյա զինծառայող է մահացել հակառակորդի արձակած կրակից։
11:09
28 Ապրիլի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 35 անգամ
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ:
10:05
27 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈՒ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց:
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։