478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+25
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մինչև վերջ անկեղծ պետք է լինեն հակամարտող կողմերի հետ. Ղարաբաղի պատգամավոր
17:43
11 Օգոստոսի 2008

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է անկեղծ լինեն հակամարտող կողմերի հետ  և իրենց կողմից արված արտահայտությունները կառուցեն ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային ներկա գործընթացի հիման վրա, երկուշաբթի Ստեփանակերտում լրագրողներին է հայտնել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։

Նրա խոսքերով, ներկայում այն, ինչ քննարկվում է բանակցային սեղանի շուրջ, պետք է հասցվի հակամարտության կողմերին և միջազգային հանրությանը։

«Որևէ ենթադրություն կամ շեշտադրում, որը կարող է բխել կողմերից մեկի ներքաղաքական իրավիճակից, փաստացիորեն անընդունելի է և միջնորդների վարքագծին անհարիր է համարվում»,- նշեց Աթանեսյանը։ Ընդ որում, նա ավելացրեց, որ այս ամենը համանախագահների հասցեին ուղղված քննադատություն չէ, այլ ընդամենը ցանկություն։  

Խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը հայտարարեց, որ վերջերս BBC –ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ղեկավարվում էր Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը չլարելու ձգտումով, ինչը պայմանավորված է այնտեղ սկսված նախագահական նախընտրական արշավով։

«Ժամանակն է եկել, որպեսզի միջնորդները հանդես գան ավելի բարձր պաշտոնական դիվանագիտական հարթությունից, քան դա արվում է այսօր։ Դա կարող է լինել համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալների կամ ցանկացած այլ մակարդակով, քանի որ ներկա մակարդակը չի համապատասխանում բանակցությունները լրջորեն վարելուն»,- նշել է ղարաբաղցի պատգամավորը։

Աթանեսյանի կարծիքով երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ամեն ինչ արդեն որոշված է, այսինքն այնպիսի տպավորություն է, կարծես ղարաբաղյան կողմը համաձայն է այն բանի հետ, որ հակամարտության ռազմական փուլի հետևանքների վերացումից հետո ինչ-որ հետաձգված ժամանակահատվածում ԼՂՀ կարգավիճակը որոշվեր հանրաքվեի միջոցով։  

Տվյալ համատեքստում, նրա խոսքերով, լինի դա քաղաքական, թե ռազմական ռազմավարական, հակամարտության ռազմական փուլի հետևանքների վերացման հարցը ԼՂՀ պետական շահերի շրջանակներում ընդգրկված չէ և չի կարող քննարկվել։ --0--   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։
22:27
10 Հուլիսի 2017
20–ամյա զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից
Հակառակորդի արձակաց կրակոցից ՊԲ 20–ամյա զինծառայող է մահացել։