480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահը ցավակցություն է հայտնել Յուրի Բարսեղովի մահվան կապակցությամբ
14:44
08 Օգոստոսի 2008

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել օգոստոսի 6-ին մահացած նշանավոր գիտնական, իրավաբան և հասարակական գործիչ Յուրի Բարսեղովի ընտանիքին։

«Արցախը և ողջ հայ ժողովուրդը ծանր կորուստ է կրել։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության և ժողովրդի անունից խոր ցավակցություն եմ հայտնում Յուրի Գեորգիևիչի բոլոր հարազատներին ու մերձավորներին», - ասվում է ուրբաթ՝ ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված Սահակյանի ուղերձում։

Ցավակցական ուղերձում նշվում է, որ Յուրի Բարսեղովը միջազգային իրավունքի ասպարեզում ժամանակակից առաջատար փորձագետներից մեկն էր: Նա ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովի կողմից ընտրվել էր Միջազգային իրավունքի օրինակարգման և առաջադիմական զարգացման հանձնաժողովի կազմում։

ԼՂՀ նախագահն ընդգծել է, որ Ղարաբաղյան շարժման սկզբից Յուրի Բարսեղովը նրա ակտիվ մասնակիցն էր, իսկ հիմնախնդրի իրավական տեսակետներին վերաբերող նրա հոդվածներն ու գործնական խորհուրդներն էական ավանդ էին բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշման և քաղաքականության մեջ: Անգնահատելի է պրոֆեսոր Բարսեղովի ավանդը նաև 1915թ. հայոց  ցեղասպանության հետազոտություններում:

«Արցախի ժողովուրդը և իշխանությունները բարձր են գնահատել Յուրի Բարսեղովի ավանդը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի գիտական հիմնավորման գործում և նրա ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ պարգևատրելով նրան «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Նրա մասին հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում», - ասվում է ԼՂՀ նախագահի ուղերձում։-0-    

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
10:40
26 Նոյեմբերի 2016
Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց:
20:43
24 Նոյեմբերի 2016
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ–ին պետք է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում
ԵԱՀԿ ՄԽ–ին կարելի է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
10:25
23 Նոյեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է շուրջ 530 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

19:47
22 Նոյեմբերի 2016
Հանրությանն է ներկայացվել եռալեզու «Արցախ քարտեզագիրքը»
Երեքշաբթի հանրությանն է ներկայացվել «Հոգու պարտք» ՀԿ-ի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած «Արցախ քարտեզագիրքը»։
10:25
21 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում ականանետեր է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն։