483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի խորհրդարանի խոսնակը ցավակցություն է հայտնել լորդ Ռասել-Ջոնսթոնի մահվան կապակցությամբ
11:43
31 Հուլիսի 2008

ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը ցավակցություն է հայտնել՝ ԵԽԽՎ նախկին նախագահ, լորդ Ռասել-Ջոնսթոնի մահվան կապակցությամբ։

«Խորը վշտով տեղեկացա լորդ Ռասել-Ջոնսթոնի մահվան մասին։ ԼՂՀ խորհրդարանի և անձամբ իմ անունից ընդունեք խորը ցավակցություններ այս մեծ կորստի կապակցությամբ», - ասվում է ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչին ուղղված Աշոտ Ղուլյանի ցավակցական ուղերձում։

Ղարաբաղի խորհրդարանի խոսնակի ուղերձում նշվում է, որ լորդ Ռասել-Ջոնսթոնը «միշտ կմնա մեր հիշողություններում՝ որպես մարդու իրավունքների և ժողովրդավարության եռանդուն պաշտպան, համոզմունքներ և խիզախություն ունեցող մարդ»։

«Լինելով ականավոր խորհրդարանական, ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ՝ նա իր անգնահատելի ներդրումն է արել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում, ինչը լավ օրինակ է ներկա և ապագա սերունդների համար», - ասվում է ուղերձում։

Լորդ Ռասել- Ջոնսթոնը մահացել է կիրակի Փարիզում, 76 տարեկան հասակում, ոսկրային հյուսվածքների քաղցկեղից։ Ռասել Ջոնսթոնը ԵԽԽՎ-ի պատգամավոր էր 23 տարի, իսկ 1999-2002 թթ.՝ ԵԽԽՎ-ի նախագահն էր։ Վերջին ժամանակներս Ռասել Ջոնսթոնը գլխավորում էր ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող ԵԽԽՎ ենթահանձնաժողովը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:14
29 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծում արձակել է ավելի քան 580 կրակոց
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 580 կրակոց:
18:14
28 Մարտի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Երեքշաբթի հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող:
10:12
28 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը կրակ է արձակել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ:
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ: