486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-11
Եղանակը Երևանում
Հայ
Արտաքին քաղաքականությունը եղել և մնում է Ղարաբաղի առաջնային ուղղություններից մեկը. նախագահ
14:28
23 Հուլիսի 2008

Արտաքին քաղաքականությունը եղել և մնում է Ղարաբաղի առաջնային ուղղություններից մեկը, ասվում է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին ուղղված ԼՂՀ նախագահ  Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում։

«Լեռնային Ղարաբաղի ճանաչումը միջազգային հանրության կողմից, ժողովրդի շահերի պաշտպանությունը միջազգային ատյաններում, հակամարտության կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով. սրանք հարցեր են, որոնք ծառացած են ԼՂՀ իշխանությունների ու ժողովրդի առջև և որոնք պետք է լուծել առանց հապաղելու», - չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Բակո Սահակյանի խոսքերը ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 

Իր ուղերձում նախագահը նշել է, որ նշված խնդիրներն արդյունավետ կերպով իրականացնելու համար պետք է համադրել համայն հայության ջանքերը, խորացնել համագործակցությունը Հայաստանի արտգործնախարարության հետ, էլ ավելի սերտացնել սփյուռքի հետ կապերը, առանձնակի ուշադրություն դարձնել տնտեսական հարաբերությունների հաստատմանը։

«Այս գործում հատուկ տեղ է հատկացվում ինչպես ԼՂՀ արտգործնախարարությանը, այնպես էլ արտերկրում մեր երկրի ներկայացուցչություններին, որոնց գործունեությունը պետք է լինի չափազանց ակտիվ և նպատակաուղղված», - ընդգծել է Ղարաբաղի նախագահը։

Բակո Սահակյանը համոզմունք է հայտնել, որ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունն ունի համապատասխան ներուժ` լուծելու իր առջև դրված խնդիրները: «Ձեր աշխատանքն անչափ կարևոր է մեր երկրի ու ժողովրդի համար, այդ պատճառով էլ յուրաքանչյուրդ պետք է աշխատի մեծագույն պատասխանատվությամբ ու արհեստավարժությամբ», - ասել է նախագահը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

15:07
18 Փետրվարի 2017
Արցախի զորամասերից մեկի զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
Շաբաթ օրն առավոտյան ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել:
10:40
18 Փետրվարի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ և 60 միլիմետրանոց ականանետ
Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
18:01
17 Փետրվարի 2017
ՌԴ ԱԳՆ. ղարաբաղյան կարգավորումը չի կարող կախված լինել Ղարաբաղում հանրաքվեի անցկացումից
Ռուսաստանը չի կարծում, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել Ղարաբաղում նախատեսված սահմանադրական հանրաքվեից:
17:04
17 Փետրվարի 2017
«Կոմանդոսը» հրապարակել է ապացույցներ այն մասին, որ Խոջալուի բնակչությունը կարող էր լքել քաղաքը 1992 թ.-ին
Արկադի Տեր-Թադևոսյանը հրապարակել է մի փաստաթուղթ, որն ապացուցում է, որ Խոջալուի բնակիչները իրենց հայտնի արահետներով կարող էին լքել քաղաքը 1992 թ.-ի փետրվարին:
16:02
17 Փետրվարի 2017
Զինծառայող է մահացել Ղարաբաղի զորամասերից մեկում
Ղարաբաղի ՊԲ զինծառայող է մահացել արցախյան զորամասերից մեկում:
10:50
17 Փետրվարի 2017
Ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտումների աճ է գրանցվել
Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:
10:44
16 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը արձակել է շուրջ 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

17:59
15 Փետրվարի 2017
Ղարաբաղում ռազմական նոր ագրեսիայի հետևանքները Բաքվի համար ավելի ծանր կլինեն. ԱԳ փոխնախարար
Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական նոր ագրեսիայի փորձերը Բաքվի համար ավելի ծանր կլինեն:
10:52
15 Փետրվարի 2017
Իրադրությունը շփման գծում. հակառակորդը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու համար դիմել են պաատսխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
10:12
14 Փետրվարի 2017
Իրադրությունը սահմանում համեմատաբար հանգիստ է եղել
Գիշերը իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել:
12:53
13 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, իբր հայկական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ։