478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի Շահումյանի և Մարտակերտի շրջաններում ստեղծված իրավիճակն է քննարկվել ԼՂՀ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ
14:06
11 Հուլիսի 2008

Թարթառ գետի ափերից դուս գալու պատճառով Շահումյանի և Մարտակերտի շրջաններում ստեղծված իրավիճակն է քննարկվել նախօրեին Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ։

Ղարաբաղի Շահումյանի և Մարտակերտի շրջանների միջով հոսող և Սարսանգի ջրամբարը թափվող Թարթառ գետը դուրս է եկել ափերից և կաթվածահար արել գյուղական համայնքների կյանքը։ Վարարած գետը տեղ-տեղ ճանապարհից սրբել-տարել է առափնյա բանջարանոցները, եգիպտացորենի դաշտերը, կարտոֆիլի ու սոխի ցանքատարածքները։ Ընդհանուր առմամբ, վնասվել է 6 հա մշակված հողահանդ։ Ջուրը արմատախիլ է արել հսկա ծառեր, գետնին է տապալել էլեկտրասյուներ, ինչի հետևանքով որոշ գյուղական համայնքներ հոսանքազրկվել են։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցության ընթացքում ներկայացվել է տեսաժապավեն՝ բնական աղետի հետևանքով հասցված վնասի մասին:

ԼՂՀ նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան մարմինների ղեկավարներին՝ մասնավորապես կարևորելով հնարավորինս կարճ ժամկետում վնասված ենթակառուցվածքները վերականգնելու անհրաժեշտությունը:  Նախագահն ընդգծել է, որ պետք է նախագծային աշխատանքներ կատարել ճանապարհների ընդլայնման և նրանց անվտանգության բարձրացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը ներկա էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
19 Օգոստոսի 2017
Հակառակորդը շաբաթվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը
Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։