482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին ժամանակի խնդիր է. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ
19:37
28 Հունիսի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան /ԱՄՆ/, Յուրի Մերզլյակովը /ՌԴ/ և  Բեռնար Ֆասիեն /Ֆրանսիա/ քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը Սահակայնը նշել է, որ առանց բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակցության հնարավոր չէ հասնել հիմնախնդրի վերջնական կարգավորմանը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանում առկա հակահայկական քարոզչությունը և ռազմատենչ հայտարարությունները ոչ միայն չեն նպաստում կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը, այլև խիստ բացասաբար են ազդում բանակցային գործընթացի և տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման վրա:

Նախագահը նշել է, որ դրա վկայությունը ս.թ. մարտի 4-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Մարտակերտի շրջանում հրահրված ռազմական գործողություններն էին:

Նա ևս մեկ անգամ փաստել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է բացառապես խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանը և Բաքվի  հետ անմիջական երկխոսության հաստատմանը:

Սահակյանը նաև նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և այն այլ ատյաններ տեղափոխելու Ադրբեջանի փորձերը չեն նպաստում հակամարտության կարգավորմանը:

Համանախագահները  կիսել են  ԼՂՀ նախագահի այս տեսակետը: Նրանք նաև պատրաստակամություն են հայտնել ըստ ամենայնի աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, նշելով, բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակցությունը ժամանակի հարց է:

Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:27
24 Մայիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
10:44
24 Մայիսի 2017
Հակառակորդն առաջնագծում կիրառել է ականանետեր ու նռնականետեր. հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ:
10:57
17 Մայիսի 2017
ՊԲ–ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարատական դիրքերի հուսալի պահպանություն:
14:50
16 Մայիսի 2017
Չճանաչված ժողովուրդ, մոռացված պատերազմ. Արցախն իտալացի լուսանկարչի օբյեկտիվում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Իտալացի լուսանկարիչ–վավերագիր Էմանուելե Ամիղեթին Արցախի այցի ընթացքում լուսանկարել է տեղի բնակիչների և առաջնագծի զինվորների կյանքը։