484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղը հերքում է դաշտերը հրկիզելու վերաբերյալ ադրբեջանական կողմի մեղադրանքները
18:45
16 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Բերքահավաքի վաղ շրջանի հրդեհների հիմնական պատճառներից մեկն այն է, որ բերքահավաքից հետո ադրբեջանցի ֆերմերներն ավանդաբար վառում են դաշտերում մնացած ծղոտը, հայտարարել է ԼՂՀ գյուղնախարար Արմո Ծատուրյանը։

«Վերջին տարիներին ադրբեջանական կողմը կանոն է դարձրել` ամառնամուտին մեղադրել ղարաբաղյան կողմին սահմանամերձ տարածքի հրկիզումների մեջ, որոնց հետևանքով հրդեհներն, իբր, տարածվում-հասնում են մինչև ադրբեջանական կողմը: Իրականում տեղի է ունենում ճիշտ հակառակը»,- ասված է Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված Արմո Ծատուրյանի մեկնաբանությունը ղարաբաղյան կողմից, իբր, տեղի ունեցած հրկիզումների մասին Ադրբեջանի վերջին հայտարարությունների առթիվ։

Ծատուրյանն ասել է, որ ադրբեջանական կողմում բերքը մոտավորապես երկու շաբաթով շուտ է հասունանում, քան` ԼՂՀ-ում, ինչը պայմանավորված է կլիմայական գոտով: Չոր ու շոգ եղանակին քամիները, որ գերակշռում են մեր գոտում, ադրբեջանական տարածքից կրակն արագորեն մղում են դեպի ԼՂՀ տարածքը: Պատահական չէ, որ արդեն քանիերորդ անգամ հրդեհները սկսվում են այն ժամանակ, երբ ավարտվում է հացահատիկայինների բերքահավաքը շփման գծից այն կողմ, ԼՂՀ սահմանակից` Ադրբեջանի հարթավայրային շրջաններում:

ԼՂՀ նախարարն ասել է, որ հրդեհների շուրջ ադրբեջանական կողմից բարձրացված աղմուկը կրում է բացառապես քարոզչական բնույթ:

«Եթե, իրոք, Ադրբեջանը մտահոգված լիներ բերքահավաքի վաղ շրջանի հրդեհներով, ապա չէր հրաժարվի իրականացնել այն երաշխավորությունները, որոնք մշակվել են հրդեհներից տուժած տարածքներում բնապահպանական իրավիճակի գնահատման նպատակով 2006թ. ԵԱՀԿ առաքելության կողմից տարածաշրջան կատարված այցի արդյունքում: Առաքելությունը հերքել է ադրբեջանական կողմի բոլոր մեղադրանքները և կողմերին առաջարկել մի շարք երաշխավորություններ` հրդեհների կանխարգելման և դրանց դեմ համատեղ պայքարի համար»,- ասաց Ծատուրյանը:

Նա ավելացրեց, որ ադրբեջանական կողմի մեղքով դրանցից և ոչ մեկը չի կատարվել: Ավելին, պաշտոնական Բաքուն հրաժարվել է նույնիսկ մասնակցել հանդիպման, որտեղ պետք է քննարկվեին առաքելության և նրա պատրաստած հաշվետվության արդյունքները:

«Պաշտոնական Բաքվի այդպիսի պահվածքը համոզչորեն ցույց է տալիս, թե իրականում նա ինչ մղումներով է առաջնորդվում, երբ հրդեհների հարցով քննարկումներ է նախաձեռնում քաղաքական կազմակերպություններում»,- ասաց նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը:
16:07
16 Մարտի 2017
Համացանցում հայտնվել է արցախցի դիպուկահարների կողմից հակառակորդի երկու տեսախցիկի ոչնչացման պահը
Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը:
10:46
16 Մարտի 2017
 Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։