484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+14
Եղանակը Երևանում
Հայ
Առանց Արցախի ժողովրդի համաձայնության Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման համաձայնագիր չի լինի. ԼՂՀ ԱԳ նախարար
18:36
16 Հունիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Առանց Արցախի ժողովրդի համաձայնության, Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ համաձայնագիր չի կարող ստորագրվել, ասվում է ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի մեկնաբանություններում՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունների կապակցությամբ։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունից, Պետրոսյանւ նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փոփոխություններ չի կրել։

«Ինչպես արդեն հայտարարել է Հայաստանի իմ գործընկերը, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը փոփոխություններ չի կրել: Փոփոխության չի ենթարկվել նաև ԼՂՀ դիրքորոշումը հնարավոր համաձայնագրի կապակցությամբ: Առանց ԼՂՀ ժողովրդի համաձայնության Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման որևէ փաստաթուղթ չի կարող ստորագրվել:

Մինչ այդ Մամեդյարովը հայտարարել էր, որ Հայաստանի նոր ղեկավարության դիրքորոշման մեջ նոր նրբերանգներ են առաջացել բանակցային գործընթացի վերաբերյալ, կողմերը և համանախագահները շարունակում են աշխատել համանախագահների մարդրիդյան առաջարկի վրա, մասնավորապես՝ չհամաձայնեցված պահերի վրա։

Գեորգի Պետրոսյանը նշեց, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պաշտոնական Բաքուն սկզբում հույս էր դնում ուժային ճնշման, սպանալիքների և շանտաժի վրա:

«Ադրբեջանի նման քաղաքականությունը, որը նպատակ ունի առաջ տանել հակամարտության կարգավորման իր սցենարը, ոչ միայն վտանգում է բանակցային գործընթացը, այլ նաև` տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը»,- ասաց նա:

Խոսելով Թաթարստանի մոդելի մասին, որպես Լեռնային Ղարաբաղի համար ինքնավարության հնարավոր տարբերակ, Ադրբեջանի ներկայացուցիչները հաշվի չեն առնում այն փաստը, որ Թաթարստանը դաշնային պետության սուբյեկտ է:

«Եթե Ադրբեջանը մտադիր է դառնալ դաշնային պետություն և ազգային փոքրամասնություններին` լեզգիներին, թալիշներին, ավարներին և ուդիներին տրամադրել դաշնության սուբյեկտների կարգավիճակ, ապա այդ Ադրբեջանական Հանրապետության ժողովուրդների իրավունքն է: Տվյալ նախաձեռնությունը ողջունելի է, սակայն այդ կազմավորման մեջ մենք մեզ չենք տեսնում: Մենք մեր ընտրությունը կատարել ենք: Մեր անկախությունը չի կարող առևտրի առարկա դառնալ»,-ընդգծեց ԼՂՀ ԱԳ նախարարը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։

10:40
15 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈւ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
11:18
14 Ապրիլի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետ և հակատանկային նռնականետ
Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր զինատեսակներից։
10:15
13 Ապրիլի 2017
Արցախում հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 300 կրակոց
Ապրիլի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ