486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում բժշկասոցիալական փորձաքննության անցկացման հարցերն են քննարկվել ԼՂՀ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ
13:49
12 Հունիսի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղում բժշկասոցիալական փորձաքննության անցկացման հարցերն են քննարկվել  նախօրեին՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցությանը քննարկվել է ԼՂՀ բժշկասոցիալական փորձաքննության նոր կենտրոնի գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

ԼՂՀ նախագահը նշել է, որ կենտրոնի աշխատակիցները պետք է առաջնորդվեն օբյեկտիվության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքներով:

«Հաշմանադամություն ճանաչելու, դրա տևողության ու վաղեմության ժամկետները օբյեկտիվ սահմանելու, հաշմանդամ քաղաքացիներին ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներց զերծ պահելու նպատակով պետք է վերանայել օրենսդրական դաշտը», - ասել է ԼՂՀ նախագահը։

Նախագահը կարևորել է նաև Կենտրոնի և  այլ գերատեսչությունների միջև կապի սերտացման անհրաժեշտությունը: Բակո Սահակյանը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել ոչ միայն հաշմանդամություն սահմանելու օրինականությանը, այլ նաև հաշմանդամների հետագա ճակատագրի կանխորոշման միջոցառումներին, մասնավորապես, հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի մշակումը, սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերի որոշումը և այլն:

Սահակյանի խոսքով, հաշմանդամների հաշվառման պետական համակարգի ձևավորման գործում պետք է հաշվի առնել ժամանակակից քաղաքակիրթ երկրների փորձը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, սոցապահովության նախարար Նարինե Ազատյանը, առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, փորձագետներ և պաշտոնատար այլ անձինք:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:38
23 Հունվարի 2017
Նախօրեին գիշերը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում պայմանագրային զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
13:55
22 Հունվարի 2017
ԼՂՀ նախագահ. Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ
Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
10:41
22 Հունվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ: