480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Արցախը և Հայաստանը համատեղ ու արդյունավետ քաղաքականություն կտանեն ղարաբաղյան խնդիրները հաջողությամբ լուծելու համար. վարչապետ
16:31
09 Հունիսի 2008

ուրբաթ հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ ՀՀ նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպմանը, ով Ստեփանակերտում է գտնվում երկօրյա աշխատանքային այցով։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Բաղդասարյանի խնդրանքով՝ Հարությունյանը հյուրերին տեղեկացրել է, թե ներկայում ինչ իրավիճակ է տիրում ԼՂՀ սոցիալ-տնտեսական ասպարեզում և ինչ ծրագրեր են կյանքի կոչվում։

ՀՀ ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ իրենք քիչ տեղեկատվություն են ստանում Արցախից, այդ  բացը անհրաժեշտ է լրացնել տարբեր խողովակներով։ Նրա խոսքով, Ղարաբաղի ներքին հիմնախնդիրները պետք է կանոնավորապես ներկայացվեն, որպեսզի պաշտոնական Երևանի կողմից լինի ժամանակին և անհրաժեշտ արձագանք։

«Հայաստանը կշարունակի համակողմանի աջակցություն ցուցաբերել Արցախին, կհամակարգվի այդ աջակցությունը և պատշաճ վերահսկողություն կսահմանվի դրա իրականացման ընթացքում»,- նշեց Բաղդասարյանը՝ ընդգծելով ԼՂՀ և ՀՀ միջև տնտեսական ու այլևայլ կապերի սերտացումը և համակարգված քայլերի անհրաժեշտությունը բոլոր բնագավառներում։

Նրա համոզմամբ, ԼՂՀ ներկա կարգավիճակի պայմաններում հարկ է  հայաստանյան պաշտոնական պատվիրակությունների կազմում ընդգրկել Արցախի ներկայացուցիչներին՝ միջազգային շփումների և փորձ ձեռք բերելու համար։ «Այդ ճանապարհով Ղարաբաղը կակտիվացնի իր միջազգային կապերը»,- նշել է Ա. Բաղդասարյանը։

ԼՂՀ վարչապետի առաջարկությամբ, ԱԽ քարտուղարը խոստացավ օժանդակել Արցախում Երևանի գյուղակադեմիայի մասնաճյուղի բացմանը, որի վերաբերյալ արդեն պայմանավորվածություն կա երկու հանրապետությունների կառավարությունների և շահագրգիռ կառույցների միջև։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը այցի ընթացքում հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ղարաբաղի խորհրդարանականների, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի և Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ, ինչպես նաև այցելել է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցի։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
10:40
26 Նոյեմբերի 2016
Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 240 կրակոց:
20:43
24 Նոյեմբերի 2016
ՌԴ ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ–ին պետք է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում
ԵԱՀԿ ՄԽ–ին կարելի է ցանկանալ ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
10:25
23 Նոյեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է շուրջ 530 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

19:47
22 Նոյեմբերի 2016
Հանրությանն է ներկայացվել եռալեզու «Արցախ քարտեզագիրքը»
Երեքշաբթի հանրությանն է ներկայացվել «Հոգու պարտք» ՀԿ-ի և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի պատրաստած «Արցախ քարտեզագիրքը»։