482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում ծնողազուրկ և կարիքավոր ընտանիքների երեխաների համար տուն-ինտերնատ է բացվել
15:43
09 Հունիսի 2008

Լեռնային Ղարաբաղում հանրապետության կարիքավոր ընտանիքների և ծնողազուրկ երեխաների համար տուն-ինտերնատ է բացվել, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ղարաբաղի թիվ 1 նորաստեղծ տուն-ինտերնատի տնօրեն Նոնա Մուսայելյանը։

Նրա խոսքեորվ, տուն-ինտերնատը ստեղծվել է վերջերս` ԼՂՀ կառավարության համապատասխան որոշմամբ, որպես հիմնադիր հանդես է եկել հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը։

«Տուն-ինտերնատում ապրում է 3-18 տարեկան 40 երեխա։ Օրերս բոլոր սաների բժշկական դիսպանսերիզացում է անցկացվել, հայտնաբերվել են եղած հիվանդությունները և մշակվել է բուժման միջոցառումների հետագա ծրագիրը»,- հայտնեց Մուսայելյանը։

Տուն-ինտերնատի տնօրենը հայտարարեց, որ հունիսի 1-ին ԼՂՀ սոցապնախարարության աշխատակիցները, նախարար Նարինե Ազատյանի գլխավորությամբ, երեխաներին բազմաթիվ նվերն են արել, ինչպես նաև կենցաղային տեխնիկա և անկողնու պարագաներ են նվիրել։ Բարձրաստիճան հյուրերի համար տեղի է ունեցել ինտերնատի սաների  համերգը։

Մուսայելյանը հայտնեց, որ ներկայում ընթանում են շենքի նորոգման աշխատանքները, նախատեսվում է կազմակերպել երեխաների մկրտության արարողությունը և այցելությունը Ղարաբաղի Գանձասար եկեղեցի։ Նա նաև նշեց, որ ընկերության ծրագրերում է երեխաների կենցաղի հետագա բարօրության ապահովումը, նրանց տարբեր արհեստներ սովորեցնելը, գրադարան ստեղծելն ու ավելի մեծերին համակարգչային գործ սովորեցնելը։

«Ղարաբաղի ծնողազուրկ և կարիքավոր ընտանիքների երեխաները պետության օգնության և հովանու տակ են գտնվում, և մեր ընկերության գործունեության հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արժանի, լիարժեք ու ինքնավստահ քաղաքացիներ մեծացելն ու կրթելն է»,- եզրափակեց ԼՂՀ տուն-ինտերնատի տնօրենը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:37
23 Մայիսի 2017
Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթ է կիրառել շփման գծում
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շուրջ 100 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։
13:08
22 Մայիսի 2017
Շահումյան-Սոթք ավտոճանապարհը երկկողմանի փակ է լինելու
Արհեստական քարաթափման պատճառով երկկողմանի փակ է լինելու Շահումյան-Սոթք ավտոճանապարհը։
10:32
22 Մայիսի 2017
Հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 750 կրակոց` կիրառելով նաև 60 մմ ականանետ
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:37
20 Մայիսի 2017
Արցախում 21–ամյա զինծառայող է զոհվել
Արցախում այսօր առավոտյան 21–ամյա զինծառայող է զոհվել։
18:17
19 Մայիսի 2017
Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակ է վարել իր իսկ դիրքերի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի զինուժն այսօր անցել է բանականության մեջ չտեղավորվող գործողության։
12:40
19 Մայիսի 2017
Հակառակորդը շփման գծում ականանետ և նռնականետ է կիրառել
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է  հրադադարի պահպանման ռեժիմը։
10:15
18 Մայիսի 2017
Հակառակորդը մոտ 60 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շփման գծում
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։
16:06
17 Մայիսի 2017
ՊԲ–ի կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ:
10:57
17 Մայիսի 2017
ՊԲ–ն հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել է պատասխան գործողությունների
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարատական դիրքերի հուսալի պահպանություն:
14:50
16 Մայիսի 2017
Չճանաչված ժողովուրդ, մոռացված պատերազմ. Արցախն իտալացի լուսանկարչի օբյեկտիվում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Իտալացի լուսանկարիչ–վավերագիր Էմանուելե Ամիղեթին Արցախի այցի ընթացքում լուսանկարել է տեղի բնակիչների և առաջնագծի զինվորների կյանքը։
13:04
16 Մայիսի 2017
Դավիթ Բաբայան. Ժամանակն է, որ միջազգային հանրությունն ադեկվատ կերպով արձագանքի այսպիսի երևույթներին
Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Ադրբեջանի երեկվա սադրանքը։

10:37
16 Մայիսի 2017
Հակառակորդը կիրառել է ականանետ և հաստոցավոր նռնականետ
Մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել է հրադադարի ռեժիմը։