478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահը դադարեցրել է ԼՂՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Վարդգես Բաղիրյանի լիազորությունները
18:27
06 Հունիսի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին հրամանագիր է ստորագրել` ԼՂՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Վարդգես Բաղիրյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին՝ նրա դիմումի համաձայն։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից, նույն օրը ԼՂՀ նախագահի հանձնարարությամբ մրցույթ է հայտարարվել` ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղը զբաղեցնելու համար։

Մրցույթի կազմակերպման և անցկացման համար ստեղծվել է ժամանակավոր մրցութային հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են` ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը (նախագահ), Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Ռոբերտ Բաղիրյանը, ԼՂՀ գրողների միության վարչության նախագահ Վարդան Հակոբյանը, ԼՂՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Արա Վանյանը և հանձնաժողովի քարտուղար, ԼՂՀ նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի պետ Արայիկ Լազարյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։