+1
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում բացվել է բարոնուհի Քերոլայն Քոքսի անվան դպրոց
17:39
02 Հունիսի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Դպրոցի նոր շենքը շահագործման է հանձնվել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վերին Օրաթաղ գյուղում, հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը Ստեփանակերտից։

Դպրոցը կրելու է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխոխսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսի անունը, որը տասնամյակներ շարունակ բազմակողմ օգնություն է ցույց տվել Արցախին։ Դպրոցի շենքը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանու տակ՝ Տորոնտոյի հայ համայնքի միջոցներով։

Ուրբաթ ելույթ ունենալով դպրոցի հանդիսավոր բացման արարողությանը, բարոնուհի Քերոլայն Քոքսը հիշեցրեց, որ առաջին անգամ այստեղ ժամանել է, երբ Արցախի ժողովուրդը պայքարում էր իր ազատության համար։

«Ես պետք է արահետով այստեղից մինչև Վանք գյուղ հասնեի։ Այսօր ես երջանիկ եմ, որ արդեն խաղաղ պայմաններում այս արահետով անցնում են նաև իմ ընտանիքի անդամները»,- ասաց բարոնուհին։

Իր կողմից, Տորոնտո քաղաքի հայկական համայնքի նախագահ Մկրտիչ Մկրտչյանը տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս նախատեսվում է դպրոցի շինարարություն սկսել նաև ԼՂՀ Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղում։

Իր հերթին, ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը նշեց, որ այս ոլորտում ներկայիս տեմպերը պահպանելու դեպքում, շատ շուտով դպրոցաշինության խնդիրը դուրս կգա օրակարգից։ Միաժամանակ, նա նշեց հայկական սփյուռքի կազմակերպություններ և անհատ անձանց գործունեության հսկայական նշանակությունը՝ ԼՂՀ կառավարությանն այս հարցում սատարելու մեջ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը:
16:07
16 Մարտի 2017
Համացանցում հայտնվել է արցախցի դիպուկահարների կողմից հակառակորդի երկու տեսախցիկի ոչնչացման պահը
Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը:
10:46
16 Մարտի 2017
 Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:44
15 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 1890 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։

13:01
14 Մարտի 2017
Արցախի արտգործնախարարը մեկնել է Հունաստան
Կարեն Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Հունաստանում` «Մեր հերոսական Արցախը» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով։
10:45
14 Մարտի 2017
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Մարտակերտի շրջանի ուղղությամբ
Մարտի 15-ին ԵԱՀԿ առաքելությունը շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի ուղղությամբ՝ Թալիշ բնակավայրից դեպի հյուսիս-արևմուտք:
10:17
14 Մարտի 2017
Հակառակորդը շփման գծի հարավային ուղղությամբ կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ: