481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանացի բարոնուհի Քերոլայն Քոքսն արժանացել է Ղարաբաղյան շարժման 20-ամյակին նվիրված հուշամեդալին
11:38
29 Մայիսի 2008

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսն արժանացել է  Ղարաբաղյան շարժման 20-ամյակին նվիրված հուշամեդալին։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ԼՂՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից, պարգևը բարոնուհուն հանձնել է ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը՝ նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիպմանը։

Ղուլյանը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատի փոխխոսնակն այդ պարգևին արժանացել է «Արցախի նկատմամբ ջերմ վերաբերմունքի, հանրապետությանը հետևողական և անկեղծ աջակցություն ցուցաբերոլու համար»։

ԼՂՀ ԱԺ խոսնակն իր գոհունակությունն է հայտնել բարոնուհուն Արցախ կատարած այցի կապակցությամբ, ինչպես նաև նրան ներկայացրել մայիսի 23-24-ին Ստեփանակերտում տեղի ունեցած «Ղարաբաղյան շարժումը. իրողություններ և հեռանկարներ» խորագրով միջազգային համաժողովի հիմնական հարցերը։

«Համաժողովի մասնակիցների զեկույցները և ելույթները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը և պետությունը գտնվում են ճշմարիտ ուղու վրա, և պետք է շարունակել առաջ գնալ»,- ասել է Ղուլյանը։

Տիկին Քոքսը գոհունակությամբ փաստել է հանրապետությունում արձանագրված դրական փոփոխությունները։ Մասնավորապես, բարոնուհու խոսքով, նրա համար նման անակնկալ էր խորհրդարանի նոր շենքը, որտեղ լավ աշխատանքային պայմաններ են ստեղծվել։

«Դժվար է պատկերացնել, բայց փաստ է, որ պատերազմից հետո, արագ վերականգնելով ավերակները, երկիրն անճանաչելիորեն փոխվել է։ Ստեփանակերտում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել նոր շինությունների, և ես երջանիկ եմ, որ այստեղ եմ գտնվում իմ հարազատների հետ միասին»,- նշել է բարոնուհին, որը ԼՂՀ է ժամանել երեխաների և թոռների ուղեկցությամբ։

Դքսուհի Քոքսն ավելացրել է, որ նախատեսում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վերին Օրաթաղ գյուղում դպրոց բացել։

Մեծ Բրիտանիայից ժամանած հյուրերն այցելել են Շուշի, որտեղ հանդիպել են  Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմի Առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանի հետ, ինչպես նաև եղան Գանձասար վանքում։

Պատվիրակությանը ընդունել է նաև ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:52
20 Հոկտեմբերի 2017
Փորձագետ. Ղարաբաղի հարցում Ադրբեջանն անհաշտելի դիրք է զբաղեցնում
Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում, և «հայտնի է` ում կողմից»։
20:48
19 Հոկտեմբերի 2017
Նալբանդյան. Բաքվի հետ Ժնևից հետո Արցախի հարցը չբարձրացնելու պայմանավորվածություն չի եղել
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հերքել է Բաքվի` Ժնևի գագաթնաժողովում Արցախի թեման չբարձրաձայնելու մասին իբր գոյություն ունեցող «պայմանավորվածությունների» հայտարարությունները։  
19:43
19 Հոկտեմբերի 2017
Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Հինգշաբթի 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինվոր է զոհվել։  
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։
16:41
02 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին անգամ կայցելի Երևան և Բաքու
ԵԱՀԿ ՄԽ իամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու։
21:04
29 Սեպտեմբերի 2017
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել:
16:34
29 Սեպտեմբերի 2017
Սիրիահայ վիրաբույժ Ջանի Հադդադն արժանացել է «Երախտագիտություն» մեդալի Արցախի նախագահի կողմից
Ջանի Հադդադը Արցախում կատարել է 350-ից ավել վիրահատություն:
19:40
28 Սեպտեմբերի 2017
ՊԲ զինվոր է մահացել հակառակորդի գնդակից
Այսօր ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից:
11:01
25 Սեպտեմբերի 2017
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: