481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերտում տեղի է ունենում ղարաբաղյան շարժման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով
16:25
23 Մայիսի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտում ուրբաթ տեղի է ունենում «Ղարաբաղյան շարժման 20-ամյակը. իրողություններ և հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողովը։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը Ստեփանակերտից, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ողջույնի խոսքով դիմելով մասնակիցներին, նշել է գիտաժողովում քննարկվող հարցերի հատուկ նշանակությունը և արդիականությունը, քանի որ այդ հիմնախնդիրները կապված են ինչպես ղարաբաղյան, այնպես էլ հետխորհրդարանային տարածության մյուս էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորման ժամանակակից գործընթացների և հեռանկարների հետ։

«Ներկայիս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում այս հիմնախնդիրների քննարկումը պետք է ենթադրի հակամարտությունների հանգուցալուծման գործընթացներում առկա իրական դրույթների քննարկումը, մասնավորապես՝ ղարաբաղյան։ Գիտաժողովը պետք է նաև կոնկրետ տեսական և գործնական երաշխավորագրեր մշակի ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ՝ հաշվի առնելով ստեղծված իրողությունները և ԼՂՀ անկախ պետականություն ստեղծելու պատմաիրավական հիմքերը, միջազգային իրավունքի զարգացման ժամանակակից միտումները»,- ընդգծեց ԼՂՀ նախագահը։

Սահակյանը հույս հայտնեց, որ գիտաժողովի մասնակիցների կարծիքների կառուցվածքային փոխանակման գործընթացում կառաջարկվեն հետաքրքիր գաղափարներ և նախաձեռնություններ, որոնք դրական ազդակ կհաղորդեն խաղաղության և համաձայնության օպտիմալ ճանապարհներ փնտրելու գործընթացին։

«Շատ կարևոր է, որպեսզի գիտաժողովի աշխատանքը իր շարունակությունը գտնի համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների, գիտական և փորձագիտական հանրության գործունեությունում, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր իսկապես շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման և մեր տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հարցում»,- հայտարարեց ԼՂՀ նախագահը։

Գիտաժողովին զեկույցներով ելույթ ունեցան ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ռուս դիվանագետների միության փոխնախագահ Վլադիմիր Կազիմիրովը և ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

«Ղարաբաղյան շարժման 20-ամյակը. իրողություններ և հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողովը տեղի է ունենում Ստեփանակերտում մայիսի 23-24-ը՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, Հայաստանից, Իրանից, Աբխազիայից, Հարավային Օսեթիայից, Մերձդնեստրովյան-Մոլդովական Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղից ժամանած քաղաքագետների և փորձագետների մասնակցությամբ։

1988թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի ազգային դեպուտատների արտահերթ նիստը, որի ժամանակ ընդունվեց «Ադրբեջանի ԽՍՀ և Հայաստանի ԽՍՀ գերագույն խորհուրդներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից դուրս բերելու և Հայաստանի ԽՍՀ կազմին հանձնելու վերաբերյալ հայցադիմումի» մասին որոշումը։

Նիստը փաստացիորեն կանխորոշեց Լեռնային Ղարաբաղի պայքարը անկախության համար։ Պատմական որոշման ընդունմանը հաջորդեցին շրջանային Խորհուրդների համանման որոշումները։

Սակայն, փետրվարի 21-ին ԽՍՀՄ ԿՀ քաղբյուրոն որոշում ընդունեց, որն ըստ էության հակասում էր ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքներին։

Ազգային դեպուտատների մարզային խորհրդի նիստը տեղի ունեցավ պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների և կոմկուսի մարզային քարտուղար Բորիս Կևորկովի ակտիվ հակագործունեության պայմաններում։

Հայաստանին վերամիավորվելու մարզի որոշմանը ադրբեջանական կողմը պատասխանեց ագրեսիայով։ Հակամարտությունը շուտով փոխվեց դիմադրության, այնուհետև՝ երկարատև և արյունարբու պատերազմի։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:52
20 Հոկտեմբերի 2017
Փորձագետ. Ղարաբաղի հարցում Ադրբեջանն անհաշտելի դիրք է զբաղեցնում
Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում, և «հայտնի է` ում կողմից»։
20:48
19 Հոկտեմբերի 2017
Նալբանդյան. Բաքվի հետ Ժնևից հետո Արցախի հարցը չբարձրացնելու պայմանավորվածություն չի եղել
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հերքել է Բաքվի` Ժնևի գագաթնաժողովում Արցախի թեման չբարձրաձայնելու մասին իբր գոյություն ունեցող «պայմանավորվածությունների» հայտարարությունները։  
19:43
19 Հոկտեմբերի 2017
Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Հինգշաբթի 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինվոր է զոհվել։  
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։
16:41
02 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին անգամ կայցելի Երևան և Բաքու
ԵԱՀԿ ՄԽ իամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու։
21:04
29 Սեպտեմբերի 2017
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել:
16:34
29 Սեպտեմբերի 2017
Սիրիահայ վիրաբույժ Ջանի Հադդադն արժանացել է «Երախտագիտություն» մեդալի Արցախի նախագահի կողմից
Ջանի Հադդադը Արցախում կատարել է 350-ից ավել վիրահատություն:
19:40
28 Սեպտեմբերի 2017
ՊԲ զինվոր է մահացել հակառակորդի գնդակից
Այսօր ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից:
11:01
25 Սեպտեմբերի 2017
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: