478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Թանկացումների դեմ միակ իրական հակաքայլը սեփական արտադրության անընդհատ զարգացումն է. ԼՂՀ վարչապետ
11:00
19 Մայիսի 2008

Թանկացումների դեմ միակ իրական հակաքայլը սեփական արտադրության անընդհատ զարգացումն է և հենց դրա շնորհիվ է միայն հնարավոր լուծել երկրի պարենային անվտանգության խնդիրը, հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը՝ ԼՂՀ խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության հետ հանդիպման ժամանակ։

«Այդ նպատակով պետությունն այժմ մեծ ուշադրություն է սևեռել հացահատիկի արտադրության ընդլայնմանը, ինչի համար կհատկացվի անհրաժեշտ օժանդակություն», - նշել է Հարությունյանը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանիպման ընթացքում խոսակցություն է ծավալվել երկրի ներքին կյանքին առնչվող տարաբնույթ խնդիրների շուրջ։

Ղարաբաղի վարչապետը խմբակցության անդամներին է ներկայացրել այն աշխատանքները, որ ներկայումս իրականացվում են գյուղատնտեսության, էներգետիկայի, շինարարության և առողջապահության ոլորտներում։

Խոսելով էներգետիկայի բնագավառում նոր ու նշանակալի ծրագրեր իրագործելու սկզբի մասին՝ ԼՂՀ վարչապետը հայտարարել է, որ 2008թ.-ին կապահովվեն 800 մլն դրամի կապիտալ ներդրումներ, կկառուցվեն փոքր հիդրոէլեկտրակայաններ։

«Էներգետիկայի բնագավառում նախանշված բիզնես-ծրագրին մասնակից կարող են դառնալ բազմաթիվ քաղաքացիներ՝ գնելով մատչելի բաժնեմասեր։ Ծրագրվում է արմատավորել քաղաքակիրթ բիզնեսի մշակույթ, ստեղծել վստահության մթնոլորտ», - ասել է ԼՂՀ վարչապետը։

Շինարարական ծրագրերի առթիվ վարչապետը մասնավորապես նշել է, որ մեծ տեղ է նախատեսվում բնակարանաշինությանը, որի բավարար ծավալների դեպքում հաջողությամբ կգործի նաև հիպոթեքային վարկավորումը։

«Այսօր առկա են լուրջ խնդիրներ շինարարական հզորությունների, որակի, մասնագետների և այլ առումներով։ Արվում են համապատասխան քայլեր՝ դրանք ժամանակին լուծելու համար, ընդ որում՝ ներգրավելով նաև հայաստանյան հնարավորությունները», - նշել է կառավարության ղեկավարը։

 

Հանդիպման ընթացքում  «Հայրենիք» խմբակցության ներկայացուցիչները վարչապետին են ուղղել մի շարք հարցեր, որ վերաբերում էին, մասնավորապես, կադրային ու հարկային քաղաքականությանը, կուսակցական շինարարությանը, հանրապետության շրջաններում առանձին օբյեկտների կենսագործունեությանը։

Ղարաբաղի վարչապետը հայտարարել է, որ նմանատիպ հանդիպումներ է նախատեսում  նաև խորհրդարանական մյուս խմբակցությունների և քաղաքական այլ ուժերի հետ։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։