484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի խորհրդարանը ներկայացրել է Ղարաբաղի միջազգային ճանաչման առաջնային քայլերի եզրակացությունը
18:55
14 Մայիսի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ Ազգային ժողովի «Ժողովրդավարություն», «Հայրենիք» և «ՀՅԴ- Շարժում 88» պատգամավորական խմբակցությունները չորեքշաբթի ԼՂՀ Ազգային ժողովում անցկացված հերթական լիագումար նիստի ժամանակ ներկայացրել են եզրակացություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան միջազգային ճանաչման գործընթացի առաջնային քայլերի վերաբերյալ։

ԼՂՀ Ազգային ժողովի «Ժողովրդավարություն», «Հայրենիք» և «ՀՅԴ- Շարժում 88» պատգամավորական խմբակցությունները` հիմք ընդունելով «Ղարաբաղյան հիմնախնդիր. կարգավորման հեռանկարներ» թեմայով 2006 թ. ապրիլի 21-ին ԼՂՀ Ազգային ժողովում անցկացված խորհրդարանական լսումների արդյունքները, որոնք ամփոփված են նույն օրը ԱԺ խում- խմբակցությունների կողմից տարածված համատեղ հայտարարությամբ, ընդհանրացնելով  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` «Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի հիմնական միտումները» հարցով 2008 թ. ապրիլի 2-ի ընդլայնված նիստի քննարկումներ, անհրաժեշտ են համարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին և կառավարությանը առաջարկել գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետության հետ միջպետական հարաբերությունների իրավական կանոնակարգման ուղղությամբ` նպատակ ունենալով ամրագրել համագործակցության ներկա մակարդակը և նշանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումներից բխող նոր գերակայություններ»,-ասվում է «Նովոստի-Արմենիային» ԼՂՀ ԱԺ-ի կողմից տրամադրված եզրակացությունում։

Փաստաթղթում նշվում է, որ անհրաժեշտ է ԼՂՀ անմիջական մասնակցությունը բանակցային գործընթացին փաստարկել որպես դրանց հնարավոր արդյունավետության նախապայման, մշակել և Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Ազգային անվտանգության հայեցակարգը»` ելնելով կարգավորման գործընթացի առաջնահերթություններից։

«Մինչև Հայեցակարգի մշակումը և ընդունումը ստեղծել ռազմավարական վերլուծությունների և տեղեկատվության հարցերի հատուկ աշխատանքային խումբ և վերջինիս առջև դնել քարոզչության և կանխարգելիչ հակաքարոզչության կազմակերպման, համակարգման և տարածման խնդիրներ, այդ նպատակով առավելագույնս օգտագործել արտերկրում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունների, հայկական Սփյուռքի ներուժը, ինչպես նաև առավել հետևողականորեն կյանքի կոչել ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված համակողմանի ջանքերը` լիարժեք ներգրավելով խորհրդարանական դիվանագիտության  հնարավորությունները»,- ասվում է եզրակացությունում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

  Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց:
10:11
17 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 450 կրակոց:
21:01
16 Մարտի 2017
Արցախի ՊՆ-ն հերքում է ԱՀ պաշտպանության նախարարի վիրավորման մասին լուրերը
Սենոր Հասրաթյանը հերքում է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի վիրավորման մասին տեղեկատվությունը:
16:07
16 Մարտի 2017
Համացանցում հայտնվել է արցախցի դիպուկահարների կողմից հակառակորդի երկու տեսախցիկի ոչնչացման պահը
Ինտերնետում հայտնվել են արցախցի դիպուկահարների կողմից առաջնագծում երկու ադրբեջանական տեսախցիկների ոչնչացման տեսանյութի կադրերը:
10:46
16 Մարտի 2017
 Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:44
15 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 1890 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։