478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+31
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ քննարկվել է քաղաքաշինության ոլորտի իրավիճակը
12:50
12 Մայիսի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ  քաղաքաշինության ոլորտում տիրող իրավիճակին, առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին է նվիրված եղել Ստեփանակերտում շաբաթ օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունը։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից, խորհրդակցության ընթացքում երկրի ղեկավարին զեկուցել են նախորդ խորհրդակցության ժամանակ հանրապետության նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի և իրականացված աշխատանքների արդյունքների մասին:

ԼՂՀ նախագահը մեկ անգամ ևս կարևորել է շինարարական աշխատանքների տեմպերի արագացման, ինչպես նաև որակի բարձրացման անհրաժեշտությունը, քանի որ շինարարությունը  հանրապետության տնտեսության հիմնարար ոլորտներից մեկն է:

ԼՂՀ նախագահը, մասնավորապես, ընդգծել է, որ պետք է առանձնակի ուշադրություն դարձնել նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ճիշտ ձևավորմանը և քաղաքաշինության ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների պատշաճ մասնակցությանը վերաբերող հարցերին:

Անդրադառնալով ծնելիության և բազմազավակության խթանման նպատակով բազմազավակ ընտանիքների համար բնակելի տների շինարարությանը՝ Բակո Սահակյանը հանձնարարել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ տների ինքնարժեքի իջեցման ուղղությամբ` առաջին հերթին տեղական հումքն ու ռեսուրսները օգտագործելու հաշվին:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, կառավարության անդամներ, շրջվարչակազմի ղեկավարներ և պաշտոնատար այլ անձինք:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։
22:27
10 Հուլիսի 2017
20–ամյա զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից
Հակառակորդի արձակաց կրակոցից ՊԲ 20–ամյա զինծառայող է մահացել։