483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում գործում է 27 նախադպրոցական հաստատություն և 238 միջնակարգ դպրոց. վիճակագրություն
19:07
05 Մայիսի 2008

2007 թվականի արդյունքներով, Լեռնային Ղարաբաղում, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, գործում է 27 նախադպրոցական և 238 դպրոց ու քոլեջ։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ Ազգային վիճակագրության ծառայությունից, հանրապետության նախադպրոցական հաստատություններ է հաճախում 1531 երեխա, իսկ միջանակարգ հանրակրթական դպրոցներ, քոլեջներ ու հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններ՝ 21 հազար 371 երեխա։ Այդ հաստատություններում դասավանդում է 4 հազար 479 ուսուցիչ։ 2007-2008 ուսումնական տարում աշակերտների միջին թիվը քաղաքի դպրոցների մեկ դասարանում կազմել է 18, իսկ գյուղականում՝ 6 երեխա։

Հաշվետու ժամանակշրջանում Լեռնային Ղարաբաղում գործում էր տասը երաժշտական դպրոց, մեկական արվեստի և կերպարվեստի դպրոց և քոլեջ, որտեղ սովորում է 1570 երեխա։

2007-2008 ուսումնական տարում հանրապետությունում գործող չորս միջին մասնագիտացված ուսումնական հաստատություններում սովորել է 1310 ուսանող, ութ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ 7 հազար 273 ուսանող։

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, հանրապետությունում գործել է 14 համերգային կազմակերպություն՝ կեսը մայրաքաղաքում, 10 թանգարան՝ երեքը Ստեփանակերտում, 9 գրադարան՝ երեքը մայրաքաղաքում, և 12 սպորտդպրոց՝ չորսը Ստեփանակերտում։

2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ տարածքում հաշվառված 10 հազար հուշարձաններից ուսումնասիրված է 3 հազար 470-ը կամ 34,7%-ը, 1,5 հազար եկեղեցիներից ու վանքերից՝ 400-ը կամ 26,7%-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:14
28 Մարտի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Երեքշաբթի հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող:
10:12
28 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը կրակ է արձակել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ:
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։
10:19
20 Մարտի 2017
Գիշերը շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ:
10:40
18 Մարտի 2017
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց: