487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ իշխանությունները վերադարձրել են ադրբեջանցի զինծառայողին
19:00
04 Մայիսի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ իշխանությունները, բարի կամք դրսևորելով և հետևելով Ժնևի կոնվենցիայի սկզբունքներին, միակողմ կարգով նախօրեին Ադրբեջանին  են հանձնել Ադրբեջանի Շեմախինի շրջանի Խիլմանի գյուղի բնակիչ, ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայող Էյբատով Վյուսալ Շիրսուլթանին։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին Ռազմագերիների և անհետ կորածների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովից, ադրբեջանցի ռազմագերու հանձնումը տեղ է ունեցել ժամը 14.25-ին ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի Աղդամի ուղղության շփման գծում, Բաշ-Կարվենդ գյուղի մոտ՝ Կարմի Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ։

Էյբատովը գերեվարվել էր ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից 2008թ. ապրիլի 11-ին՝ Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղի մոտ՝ ղարաբաղյան կողմ անցնելիս։

Ռազմագերիների և անհետ կորածների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովը տեղի ունեցածի մասին հայտնել է ԼՂՀ-ում հավատարմագրված ԵԱՀԿ և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակներին։ Էյբատովի ԼՂՀ-ում գտնվելու ժամանակ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի աշխատակիցները, որոնց ԼՂՀ իշխանությունները ձերբակալվածի մոտ ազատ մուտք ունենալու թույլտվություն էին տվել, մի քանի անգամ այցելել են նրան և ապահովել նրա գրավոր կապը Ադրբեջանում գտնվող բարեկամների հետ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը: