484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Միասնականությունն ու համախմբվածությունը հայ ժողովրդին հիմնական բնութագող գծերն են. ԼՂՀ նախագահ
15:08
04 Մայիսի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Միասնականությունն ու համախմբվածությունը հայ ժողովրդին բնութագրող հիմնական գծերն են, հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Առաջ Հայաստան, առաջ դեպի Աստված» դեպի Արցախ համահայկական ուխտագնացության մասնակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ, որը մեկնարկել է մայիսի 1-ին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից։

ԼՂՀ նախագահի խոսքերով, այսօր, ավելի քան երբեք, մեր ժողովրդին անհրաժեշտ է համախմբվել, լինել միասնական ու համերաշխ: «Բազում մարտահրավերներն ու հիմնախնդիրները, որ ծառացած են մեր երկու հայկական հանրապետությունների առջև, հնարավոր է լուծել միայն ու միայն այդ ճանապարհով։Մեր ժողովրդի պատմությունը բազմիցս ապացուցել է, որ մենք այլ ելք չունենք: Դա է ժամանակի հրամայականը և մեր հաղթանակների հիմնական գրավականը»,- նշեց Սահակյանը։

Լեռնային Ղարաբաղի նախագահը հայտարարեց, որ ուխտագնացների մեջ են անվանի հասարակական-քաղաքական գործիչներ ու մտավորականներ, արցախյան պատերազմի թոհուբոհով անցած ազատամարտիկներ, հերոս նահատակների մայրեր, ինչպես նաև մատաղ սերնդի ներկայացուցիչներ: Ընդ որում նա նշեց, որ «ուխտագնացության մասնակիցները ներկայացնում են հայ ժողովրդի տարբեր հատվածները` ևս մեկ անգամ ընդգծելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության դերը մեր կյանքում»:

«Գոհունակության է արժանի նաև այն հանգամանքը, որ այս համահայկական միջոցառման կազմակերպմանը ակտիվորեն մասնակցել են մեր ազատամարտիկները և պաշտպանության նախարարությունը»,- ասաց Սահակյանը։ ԼՂՀ ղեկավարը գոհունակությամբ նշեց, որ ուխտավորների մեծ մասը կազմում են հայ երիտասարդները աշխարհի տարբեր ծայրերից:

Դա լավագույն վկայությունն է այն բանի, որ միասնականությունն ու համախմբվածությունը մեր ժողովրդին բնորոշ հիմնական հատկանիշներից են:

Իր պատմության ողջ ընթացքում հայ ժողովուրդը կարողացել է պատվով հաղթահարել ցանկացած դժվարություն, եթե եղել է միասնական: Այս աննախադեպ նախաձեռնությունն էլ իր մեջ պարունակում է հենց այդ միասնականության կարեւորագույն տարրերը: Այն խորհրդանշում է պետություն-հասարակություն- եկեղեցի անսասան կապը: Գոհունակության է արժանի նաև այն հանգամանքը, որ այս համահայկական միջոցառման կազմակերպմանը ակտիվորեն մասնակցել են մեր ազատամարտիկները և պաշտպանության նախարարությունը»,- ասց Սահակյանը:

500 հոգուց բաղկացած ուխտավորների խումբը Շուշի քաղաքում հանրահավաք է անցկացրել «Մեկ ազգ, մեկ պետություն, մեկ հավատք» կարգախոսով։ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում ուխտագնացության մասնակիցներին օրհնեց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը։

Ուխտավորները ծաղիկներ դրեցին Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր, որից հետո վերադարձան Երևան։

Դեպի Արցախ ուխտագնացության կազմակերպիչներն են «Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը» և «Հոգևոր-մշակութային վերածնունդը», ինչպես նաև մի շարք երիտասարդական կազմակերպություններ և ուսանողական կոլեկտիվներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։
10:26
18 Ապրիլի 2017
Հակառակորդը դիպուկահար հրացաններ է կիրառել շփման գծում
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
11:24
17 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է շուրջ 240 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։

10:40
15 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈւ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Հակառակորդը,տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
11:18
14 Ապրիլի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետ և հակատանկային նռնականետ
Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր զինատեսակներից։