478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+38
Եղանակը Երևանում
Հայ
«Վանքյան օրեր» երիտասարդական հավաքն անցկացվել է Լեռնային Ղարաբաղում
18:46
30 Ապրիլի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Մարտակերտի շրջանի Վանք գյուղում կազմակերպել է «Վանքյան օրեր» երիտասարդական հավաքը, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից։

«Հավաքը նպատակ ուներ համախմբել երիտասարդությանը, բարձրացնել նրանց հասարակական-քաղաքական  ակտիվությունը` ապահովելով մասնակցային գործընթաց, ամրապնդել եկեղեցի-երիտասարդություն կապը` աղանդավորության դեմ համատեղ ծրագրերի իրականացմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Վերոնշյալ նպատակների հետևողական իրականացման համար որոշվեց առաջիկայում մշակել հստակ ծրագիր, որը համատեղ կիրականացնեն ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, երիտասարդական հասարակական կազմակերպություններն ու հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը:

Ծրագրի շրջանակներում մասնակիցները հանդիպել են Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նորեկ Գասպարյանի հետ:

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած «Վանքյան օրեր» երիտասարդական հավաքին մասնակցել է երիտասարդական կառույցների, ուսանողական խորհուրդների, շրջանային  երիտասարդության շուրջ 30 ներկայացուցիչ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։