487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի խորհրդարանի խոսնակը երախտագիություն է հայտնել կոնգրեսական Մաքյլ Մաքնալթիին
12:04
16 Ապրիլի 2008

Նախօրեին ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը շնորհակալական ուղերձ է հղել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ, կոնգրեսական Մայքլ Մաքնալթիին։

«Երախտագիտություն եմ հայտնում Ձեզ՝ Արցախի հայերի ազգային-ազատագրական պայքարի 20-ամյա տարելիցի կապակցությամբ Ձեր կողմից հնչեցրած ողջույնի համար», - ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված Ղարաբաղի խորհրդարանի խոսնակի ուղերձում։

Ղուլյանը հայտարարել է, որ Ղարաբաղում գնահատում են ԱՄՆ Կոնգրեսում իր ընկերների հետևողական աջակցությունը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի ազատությանը, անկախությանը, ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը։

«Ձեր քաղաքական աջակցությունն էլ ավելի գնահատելի է՝ տարածաշրջանում կայունության, խաղաղության և տնտեսական բարօրության նպատակով Ղարաբաղի հետ կառուցողական երխոսություն սկսելու Ադրբեջանի պատրաստակամության բացակայության ֆոնի ներքո։ Այս ամենի փոխարեն Ադրբեջանը շարունակում է սպառնալ Լեռնային Ղարաբաղին նոր պատերազմով», - նշվում է ուղերձում։

ԼՂՀ խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ 1988 թ.-ի փետրվարին, երբ սկսվեց ազգային-ազատագրական պայքարը, Ղարաբաղի ժողովուրդը կանգնեց մի ուղու վրա, որը բերեց իրենց ակնկալիքների իրագործմանը և դարձրեց նրանց սեփական ճակատագրի տեր։

«Մենք լի ենք վճռականությամբ շարունակելու այդ ուղին՝ ներկա և ապագա սերունդների համար ազատ, անվտանգ, ժողովրդավարական երկիր կառուցելու նպատակով», - նշել է Ղուլյանը։

Ղարաբաղի խորհրդարանի խոսնակը հույս է հայտնել, որ Հայաստանի և Արցախի բարեկամ-կոնգրեսականների հետ համագործակցությունը շարունակական կլինի՝ ընդհանուր նպատակին՝ Հարավային Կովկասում և ողջ աշխարհում խաղաղության, ժողովրդավարության և բարօրության հաստատմանը հասնելու համար։

«Մենք նաև ակնկալում ենք մոտ ապագայում Ձեզ տեսնել Լեռնային Ղարաբաղում», - նշվում է Ղարաբաղի խորհրդարանի խոսնակի ուղերձում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը: