486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման գործընթացի ամբողջական ավարտի համար անհրաժեշտ է 15 մլն դոլար
14:41
11 Ապրիլի 2008

Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման գործընթացի ամբողջական ավարտի համար անհրաժեշտ է 15 մլն դոլար, «Ազատ Արցախ» հանրապետական թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղում «The HALO Trust» բրիտանական ոչ կառավարական կազմակերպության առաքելության ղեկավար Պատրիկ Թոմսոնը։ 

 «2008 թ.-ի սկզբի դրությամբ մաքրված չէ 186 ականային դաշտ և չպայթած զինամթերք պարունակող 350 դաշտ։ Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման գործընթացի ամբողջական ավարտի համար անհրաժեշտ է աշխատանքի ևս հինգ-վեց տարի՝ ֆինանսական այժմյա դրության և ականազերծողների քանակության առկայության դեպքում», - նշել է Թոմսոնը։

Միաժամանակ նա նշել է, որ միայն 2007 թ.-ին «The HALO Trust»-ը մաքրել է Ղարաբաղի 515 ականապատված դաշտ և օգտագործման է վերադարձրել ավելի քան 130 քակառուսի կմ տարածք։

Ղարաբաղյան առաքելության ղեկավարի խոսքերով, 1995 թ.-ից սկսած ԼՂՀ-ում գրանցվել է ականի պայթման 225 դեպք, ընդ որում տուժածների թիվը կազմել է 298 մարդ, որոնցից 220-ը մեծահասակներ են, 78-ը՝ երեխաներ, զոհվել է 66 մարդ։

«Միջադեպերի գագաթնակետը բաժին է ընկնում 2004 թ.-ին, երբ տեղի է ունեցել 27 նմանատաիպ դեպք, 10 մարդ զոհվել է։ Այս տարի գրանցվել է դեռևս մեկ միջադեպ, որի հետևանքով զոհվել է 16-ամյա մի տղա։ ԼՂՀ-ում արձանագրված ականներից և ռումբերից պայթյունների թվաքանակը բնակչության մեկ շնչի առումով երեք անգամ գերազանցում է Աֆղանստանին»,- ասել է Թոմսոնը։

Ղարաբաղի «The HALO Trust»-ի ղեկավարը տեղեկացրել է, որ վերջին ժամանակներում աշխատանքի է ընդունվել շուրջ 70 նոր աշխատակից, և եթե 2007 թ-ի վերջին կազմակերպությունում աշխատել է 197 աշխատակից, ապա 2008 թ.-ի ապրիլին դրանց թիվը հասել է 265-ի։ Միաժամանակ նա նշել է, որ նոր աշխատակիցների համար կազմակերպվել է համապատասխան ուսուցում, և նրանք անցյալ շաբաթ արդեն սկսել են իրենց աշխատանքները։

 Պատրիկ Թոմսոնը նաև հայտարարել է, որ «The HALO Trust» կազմակերպությունը իր գործունեության մասին հաշվետվությունները ներկայացնում է ԼՂՀ կառավարությանն առընթեր ականների հիմնախնդիրների համակարգման հանձնաժողով, որը կոորդինացնում է նաև կազմակերպության աշխատանքներն այլ ընկերությունների հետ։

«Մենք հաշվետվություն ենք ներկայացնում նաև մեր դոնորներին (հովանավորներ)։ Այժմ Ղարաբաղում «HALO Trust»-ը ունի 4 հովանավոր՝ Հոլանդիայի և Բրիտանիայի կառավարությունները, ԱՄՆ-ն և Ջուլիա Բերկի հիմնադրամը», - նշել է Թոմսոնը։

«The HALO Trust» բրիտանական  ոչ կառավարական կազմակերպությունը, ԼՂՀ իշխանությունների հրավերով, 2000 թ.-ից զբաղվում է Լեռնային Ղարաբաղի տարածքների ականազերծմամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը:
12:17
14 Հունվարի 2017
Ղարաբաղի ընտանիքները «Տաշիր» հիմնադրամից 4 հազարական դոլար կստանան չորրորդ երեխայի համար
Հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
10:40
14 Հունվարի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց: