482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը սեփական քաղաքականության գերին է դարձել. Ղարաբաղի ԱԳ նախարար
12:05
04 Ապրիլի 2008

Ադրբեջանը դարձել է սեփական քաղաքականության գերին, և ղարաբաղյան կողմը համարժեք պատասխան տալու հնարավորություն ունի, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին նվիրված ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստից հետո։

ԼՂՀ ԱԳ նախարարի խոսքերով, ադրբեջանական կողմը ձգտում է ղարաբաղյան խնդրի լուծման այնպիսի տարբերակի, որն ամբողջովին կբավարարի նրա պահանջները՝ բացառելով որևէ փոխզիջումային տարբերակ։

«Ստեղծված տվյալ իրավիճակում Երևանը և Ստեփանակերտը պետք է վերանայեն իրենց դիրքորոշումները, - նշել է Պետրոսյանը։

Ղարաբաղի արտգործնախարարը համոզմունք է հայտնել, որ վերջին ժամանակներս Բաքուն սկսել է ագրեսիվ քաղաքականություն վարել՝ զգուշանալով կոսովյան նախադեպից։ «Ժողովրդի ազատությունը և ԼՂՀ անկախությունը չեն կարող քննարկումների առարկա լինել։ Մենք ընդունել ենք այն և ամրագրել մեր Սահմանադրության մեջ», - ավելացրել է Պետրոսյանը։

ԼՂՀ ԱԳ նախարարը տեղեկացրել է նաև, որ տեղի ունեցած նիստի ժամանակ քննարկվել են կոսովյան նախադեպին, խնդրի լուծումը ՄԱԿ տեղափոխելու Ադրբեջանի փորձերին, ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումներին առնչվող հարցեր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:30
08 Դեկտեմբերի 2016
Ժամկետային զինծառայող է մահացել Արցախի զորամասերից մեկում
Արցախի զորամասերից մեկի պահպանության տեղամասում ժամկետային զինծառայող է մահացել։
11:33
07 Դեկտեմբերի 2016
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի դիտարկում է անցկացնելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
ԵԱՀԿ առաքելությունը հինգշաբթի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ:
10:19
06 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակ արձակելով ինքնաձիգներից և գնդացիրներից
Դեկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 60 անգամ:
10:46
05 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. նախորդ գիշեր հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի ռեժիմը
Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո:
10:40
03 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանետեր է կիրառել
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ դիրքապահ ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և վստահորեն իրականացրել առաջնային գծի պաշտպանությունը:

10:50
02 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը շարունակել է  խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
22:27
01 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է
Ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տվյալ պահին օպերատիվ իրավիճակը կայուն է, Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
10:25
01 Դեկտեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է մոտ 2000 կրակոց
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ուժերը դիմել են անհրաժեշտ գործողությունների։

10:25
30 Նոյեմբերի 2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերը ականանանետ և նռնականետ է կիրառել
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

13:26
28 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ–ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
10:29
28 Նոյեմբերի 2016
Հանգստյան օրերին հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և նռնականետեր
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։

10:59
26 Նոյեմբերի 2016
ԵԱՀԿ դիտարկում կիրականացվի Թալիշի ուղղությամբ
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: