478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում փոթորիկից առաջացած վնասը նախնական տվյալներով կազմել է 250 մլն դրամ
13:02
26 Մարտի 2008

Լեռնային Ղարաբաղում անցած հանգստյան օրերին տեղի ունեցած փոթորիկի ընդհանուր վնասը նախնական տվյալներով կազմել է 250 մլն դրամ (շուրջ 810 հազ . դոլար)։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ գումարը հրապարակվել է նախօրեին Ստեփանակերտում տեղի ունեցած ավերիչ քամու հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքների համակարգման շտաբի անդամների խորհրդակցության ժամանակ։

Խորհրդակցության ընթացքում անհրաժեշտ տեղեկատվություն են ներկայացրել մարզպետարանների ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը և շահագրգիռ բնագավառների պատասխանատու աշխատակիցները։

Խորհրդակցության ժամանակ նշվել է, որ փոթորիկից ամենաշատը տուժել են Ստեփանակերտը, ԼՂՀ Մարտունու, Մարտակերտի և Հադրութի շրջանների բնակավայրերը։

Փոթորիկի հետևանքները վերացնելու նպատակով Հայաստանից Ղարաբաղ է տեղափոխվել շինանյութերի խմբաքանակ, ինչպես նաև ժամանել են 70 շինարարներ, որոնք միացել են վնասված կտուրների վերականգնմանը։

Վերականգնողական աշխատանքների համակարգման շտաբը ղեկավարող ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ առաջնահերթ կարգով վերականգնվելու են բնակելի շենքերն ու դպրոցները։

 «Աշխատանքների կեսը քաղաքացիները կիրականացնեն ինքնուրույն, պետությունը կտրամադրի նրանց անհրաժեշտ շինանյութ։ Ամեն ինչ պետք է արվի արագ և որակով», - հայտարարել է Հարությունյանը։

Ղարաբաղում անցած շաբաթ սկսված և մինչև կիրակի տևած  ուժեղ քամին զգալի վնաս է հասցրել հանրապետության բնակելի տարածքներին։ Պոկվել են տների կտուրներ, էլեկտրահողարդալարեր, ավերվել են գազատարներ և տապալվել են ծառեր, ԼՂՀ մի քանի գյուղերում քամին ավերել է նաև բնակելի տներ։

Ստեփանակերտում տասը մարդ ստացել են վնասվածքներ և կոտրվածքներ, վիրավորվել են նաև Հադրութ և Մարտունի քաղաքների երկու բնակիչներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։