483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+8
Եղանակը Երևանում
Հայ
Մայիսին Ստեփանակերտում տեղի կունենա ղարաբաղյան շարժման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով
19:49
20 Մարտի 2008

2008թ. մայիսին Ստեփանակերտում տեղի կունենա «Ղարաբաղյան շարժման 20-ամյակ. իրողություններ և հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողովը։

«Հինգշաբթի տեղի ունեցավ միջազգային գիտաժողովի նախապատրաստման աշխատանքային խմբի նիստը, որտեղ քննարկվեց  Արցախի ազգային-ազատագրական պայքարի 20-ամյա տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի նախապատրաստման և անցկացման հարց»,- «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ԼՂՀ խորհրդարանի լրատվական ծառայությունից։

Նիստի ընթացքում տեղի  է ունեցել մտքերի փոխանակություն միջոցառման ներկայացված նախագծի, գիտաժողովի թեմատիկ ընդգրկումների, մասնակիցների կազմի և այլ կազմակերպական հարցերի շուրջ։

1988թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի ազգային դեպուտատների արտահերթ նիստը, որի ժամանակ ընդունվեց «Ադրբեջանի ԽՍՀ և Հայաստանի ԽՍՀ գերագույն խորհուրդներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից դուրս բերելու և Հայաստանի ԽՍՀ կազմին հանձնելու վերաբերյալ հայցադիմումի» մասին որոշումը։

Նիստը փաստացիորեն կանխորոշեց Լեռնային Ղարաբաղի պայքարը անկախության համար։ Պատմական որոշման ընդունմանը հաջորդեցին շրջանային Խորհուրդների համանման որոշումները։

Սակայն, փետրվարի 21-ին ԽՍՀՄ ԿՀ քաղբյուրոն որոշում ընդունեց, որն ըստ էության հակասում էր ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքներին։

Ազգային դեպուտատների մարզային խորհրդի նիստը տեղի ունեցավ պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների և կոմկուսի մարզային քարտուղար Բորիս Կևորկովի ակտիվ հակագործունեության պայմաններում։

Հայաստանին վերամիավորվելու մարզի որոշմանը ադրբեջանական կողմը պատասխանեց ագրեսիայով։ Հակամարտությունը շուտով փոխվեց դիմադրության, այնուհետև՝ երկարատև և արյունարբու պատերազմի։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:11
30 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը ինտենսիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
10:14
29 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը շփման գծում արձակել է ավելի քան 580 կրակոց
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 580 կրակոց:
18:14
28 Մարտի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Երեքշաբթի հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող:
10:12
28 Մարտի 2017
Գիշերը հակառակորդը կրակ է արձակել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ:
10:25
27 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 340 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:02
26 Մարտի 2017
Սարգսյան. Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է ՊԲ զորամասերից մեկում:
10:40
25 Մարտի 2017
Հակառակորդը գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց
Հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 220 կրակոց:
10:30
24 Մարտի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը հրաձգային զինատեսակներից
Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
19:31
23 Մարտի 2017
The Washington Post–ը հրապարակել է Արցախի ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների լուսանկարները
The Washington Post ամերիկյան ճանաչված պարբերականը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Ստեփանակերտի բարձրագույն ռազմադպրոցի աղջիկ կուրսանտների մասին։
10:25
23 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 370 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։

10:02
22 Մարտի 2017
Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ակտիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից
Հակառակորդը դիպուկահար հրացաններից առավել ակտիվ կրակ է վարել արևելյան և հյուսիսարևելյան հատվածներում:
10:42
21 Մարտի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը գիշերն արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից։