478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+26
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում 2008 թ. հունվար-փետրվար ամիսներին ծնելիությունն աճել է 31,1 տոկոսով. վիճակագրություն
13:36
12 Մարտի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղում 2008 թ. հունվար-փետրվար ամիսներին ծնելիությունն աճել է 31,1 տոկոսով՝ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ընթացիկ տարվա առաջին երկու ամսվա ընթացքում հանրապետությունում ծնվել է 375 նորածին, որոնցից 37,6 տոկոսը՝ Ստեփանակերտում։

Նշված ժամանաշրջանում, 2007 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, Ղարաբաղում մահացել է 284 մարդ, որի հետևանքով մահացության մակարդակն աճել է 28,5 տոկոսով։

2008 թ. հունվար-փետրվար ամիսներին Լեռնային Ղարաբաղում հանրապետության բնակչության բնական աճը կազմել է 91 մարդ՝ արձանագրելով 40 տոկոս աճ՝ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։

ԼՂՀ-ում նշված ժամանակաշրջանում գրանցվել է 1 հազ. 414 ամուսնություն՝ 2007 թ. նույն ժամանակաշրջանի 97-ի համեմատ և 21 ամուսնալուծություն՝ անցյալ տարվա հունվար-փետրվարի չորս ամուսնալուծության համեմատ։

2008 թ. հունվար-փետրվար ամիսներին Լեռնային Ղարաբաղում պաշտոնապես հաշվառման վերցված երկիր մուտք գործած անձանց (առանց ներքին միգրացիայի) թիվը կազմել է 179 մարդ, երկրից մեկնածներինը՝ 47։ Մեխանիկական աճը կազմել է 132 մարդ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝
17:57
11 Հուլիսի 2017
Նալբանդյանն ու Լավրովը ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր են քննարկել
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։
22:27
10 Հուլիսի 2017
20–ամյա զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից
Հակառակորդի արձակաց կրակոցից ՊԲ 20–ամյա զինծառայող է մահացել։