487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում և Ղարաբաղում նշում են Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 20-ամյակը
15:47
20 Փետրվարի 2008

Հայաստանում և Ղարաբաղում նշում են Ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 20-ամյակը։

Ստեփանակերտում ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանձնաժողով՝ Արցախի հայության ազգային-ազատագրական շարժման 20-ամյակին նվիրված հանդիսությունների կազմակերպման և համակարգման կապակցությամբ։

ԼՂՀ ուսումնական հաստատություններում և շրջաններում տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ՝ համերգներ, հանրահավաքներ և բաց դասեր՝ նվիրված տոնակատարությանը։

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նախատեսվում է համաժողովրդական հանրահավաք։ Ստեփանակերտի հուշահամալիրում տեղի կունենա ծաղկեպսակների դրման արարողություն։ Բացի այդ նախատեսվում է պաշտոնական ընդունելություն, ինչպես նաև տոնական համերգ և հրավառություն։

Փետրվարի 20-ը ԼՂՀ-ում ոչ աշխատանքային օր է հայտարարված։

Տարաբնույթ ակցիաներ կկազմակերպվեն նաև հաջորդ ամիսներին։ 2008թ. մայիսի առաջին կեսին տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 20-ամյակին։

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն շնորհավորել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին Ղարաբաղյան շարժման 20-ամյակի կապակցությամբ։

Հանրապետության նախագահը ղարաբաղյան շարժումը համարել է Արցախի ժողովրդի ինքնորոշման համար մղած պայքարի նորագույն փուլ, որով նշանավորվել է  մեր ազգային զարթոնքը:

«Ղարաբաղյան շարժումը խաղաղ և օրինական պահանջի արտահայտում էր: Դրան հակադարձվեցին կոտորածներ, տեղահանումներ եւ լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Մեզ պարտադրած պայմաններում այն վերաճեց ազգային-ազատագրական ինքնապաշտպանական պատերազմի»,-ասված է նախագահի շնորհավորական ուղերձում, որ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրեցին երկրի ղեկավարի մամլո գրասենյակից:

Նախագահն ընդգծում է, որ Արցախյան ազատամարտը տվել է բազմաթիվ հերոսներ և պահանջել անդառնալի զոհեր:

«Սակայն այն նաև կոփեց մեր ժողովրդի կամքն ու խորացրեց անկախության այլընտրանքի բացակայության համոզմունքը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն այլևս ոչ միայն ազգային ինքնության պահպանման միջոց է, այլև` սեփական հողում խաղաղ զարգանալու միակ իրական երաշխիքը»,-ասված է ուղերձում:

Պետական շինարարության գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արձանագրել է լուրջ նվաճումներ: Դրանք են և պետական կառույցների կայացածությունը, և ժողովրդավարության ամրապնդումը, և տնտեսության աճն ու արդյունավետությունը, նշում է նախագահ Քոչարյանը:

«Եվս մեկ անգամ շնորհավորելով Ղարաբաղյան շարժման 20-ամյակի կապակցությամբ` իմ անկեղծ երախտիքն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր արել և անում են ամեն բան Արցախի առաջընթացի համար»,-ասված է շնորհավորական ուղերձում:

1988թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի ազգային դեպուտատների արտահերթ նիստը, որի ժամանակ ընդունվեց «Ադրբեջանի ԽՍՀ և Հայաստանի ԽՍՀ գերագույն խորհուրդներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից դուրս բերելու և Հայաստանի ԽՍՀ կազմին հանձնելու վերաբերյալ հայցադիմումի» մասին որոշումը։

Նիստը փաստացիորեն կանխորոշեց Լեռնային Ղարաբաղի պայքարը անկախության համար։ Պատմական որոշման ընդունմանը հաջորդեցին շրջանային Խորհուրդների համանման որոշումները։

Սակայն, փետրվարի 21-ին ԽՍՀՄ ԿՀ քաղբյուրոն որոշում ընդունեց, որն ըստ էության հակասում էր ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքներին։

Ազգային դեպուտատների մարզային խորհրդի նիստը տեղի ունեցավ պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների և կոմկուսի մարզային քարտուղար Բորիս Կևորկովի ակտիվ հակագործունեության պայմաններում։

Հայաստանին վերամիավորվելու մարզի որոշմանը ադրբեջանական կողմը պատասխանեց ագրեսիայով։ Հակամարտությունը շուտով փոխվեց դիմադրության, այնուհետև՝ երկարատև և արյունարբու պատերազմի։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։