486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ խորհրդարանի խոսնակը կարևորում է երիտասարդության դերը ազգային-ազատագրական շարժման գործում
17:26
14 Փետրվարի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երիտասարդության դերը ղարաբաղյան ազատագրական շարժման մեջ շատ կարևոր է, նախօրեին Արցախի պետական համալսարանում տեղի ունեցած գիտագործնական համաժողովի ժամանակ հայտարարեց ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը։ Համաժողովը նվիրված էր Արցախի հայության ազգային-ազատագրական շարժման 20-ամյակին։

Նրա խոսքով, ցանկացած երկրի քաղաքական իրադարձությունների զարգացման գործընթացում երիտասարդությունը շատ կարևոր դեր ունի։ Այս առումով խոսնակը բարձր գնահատեց ղարաբաղյան շարժման գործընթացին մասնակցող Արցախի պետական համալսարանի մտավորականության ներկայացուցիչների ավանդը։

Համաժողովում ելույթ ունեցան նաև ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր, ղարաբաղյան շարժման ակտիվիստ Համլետ Գրիգորյանը, ազգային-ազատագրական շարժման մյուս մասնակիցները։

Համաժողովի ընթացքում արցախցի գրող Հրաչյա Բեգլարյանը կատարեց իր «Արցախ նամե» գրքի երրորդ հատորի շնորհանդեսը։

Միջոցառման շրջանակներում Արցախի պետական համալսարանի շենքում բացվեց ցուցահանդես՝ նվիրված Արցախի հայության ազգային-ազատագրական շարժման 20-ամյակին։

Հանրապետության կրթական հաստատություններում  նախատեսվում է նաև բաց դասեր անցկացնել ազգային-ազատագրական շարժման թեմայով՝ շարժման ակտիվիստների մասնակցությամբ։ Կազմակերպվելու են տարբեր մշակութային-սպորտային միջոցառումներ, հանրահավաքներ, միջազգային համաժողով, հանդիսավոր նիստեր, գրքերի և ալբոմների հրատարակություն։

Միջոցառումների հիմնական մասը տեղի կունենա փետրվարին, սակայն մի շարք տարաբնույթ ակցիաներ կկազմակերպվեն նաև հաջորդ ամիսներին։

Մասնավորապես, փետրվարի 14-17 շրջկենտրոններում տեղի կունենան հանրահավաքներ։ Փետրվարի 19-ին նախատեսվում է այց Ղարաբաղյան շարժման ակտիվիստների գերեզմաններ, ինչպես նաև հանդիսավոր ժողովի կազմակերպում։

Փետրվարի 20-ին հանրահավաք տեղի կունենա նաև ԼՂՀ մայրաքաղաքում։ Վերածննդի հրապարակում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորանքի խոսքով կդիմի ժողովրդին։ Դրանից հետո Ստեփանակերտի հուշահամալիրում տեղի կունենա ծաղկեպսակների դրման արարողություն։ Նույն օրը նախատեսվում է 1988թ. փետրվարի 20-ի նստաշրժանի մասնակիցների և հրավիրված հյուրերի պաշտոնական ընդունումը։

2008թ. մայիսի առաջին կեսին տեղի կունենա միջազգային համաժողով՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 20-ամյակին։

Հուլիս-օգոստոսին Ղարաբաղում առաջին անգամ կկազմակերպվի Համահայկական երիտասարդական հավաք։

1988թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի ազգային դեպուտատների արտահերթ նիստը, որի ժամանակ ընդունվեց «Ադրբեջանի ԽՍՀ և Հայաստանի ԽՍՀ գերագույն խորհուրդներին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմից դուրս բերելու և Հայաստանի ԽՍՀ կազմին հանձնելու վերաբերյալ հայցադիմումի» մասին որոշումը։

Նիստը փաստացիորեն կանխորոշեց Լեռնային Ղարաբաղի պայքարը անկախության համար։ Պատմական որոշման ընդունմանը հաջորդեցին շրջանային Խորհուրդների համանման որոշումները։

Սակայն, փետրվարի 21-ին ԽՍՀՄ ԿՀ քաղբյուրոն որոշում ընդունեց, որն ըստ էության հակասում էր ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքներին։

Ազգային դեպուտատների մարզային խորհրդի նիստը տեղի ունեցավ պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների և կոմկուսի մարզային քարտուղար Բորիս Կևորկովի ակտիվ հակագործունեության պայմաններում։

Հայաստանին վերամիավորվելու մարզի որոշմանը ադրբեջանական կողմը պատասխանեց ագրեսիայով։ Հակամարտությունը շուտով փոխվեց դիմադրության, այնուհետև՝ երկարատև և արյունարբու պատերազմի։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում: