482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է միջազգայի համագործակցության պետական կենտրոն
11:48
08 Փետրվարի 2008

 ԼՂՀ կառավարության որոշմամբ  արտգործնախարարությանն առընթեր ստեղծվել է միջազգային համագործակցության պետական կենտրոն։

Ինչպես հինշգաբթի Ստեփանակերտում լրագրողներին հայտարարել է նորաստեղծ կենտրոնի տնօրեն, ԼՂՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Ժաննա Կրիկորովան, այս պահի դրությամբ կենտրոնի առջև դրված գլոբալ նպատակն այլ երկրների հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային կապերի զարգացումն ու ամրապնդումն է՝ անկախ որևէ քաղաքական իրողությունների։

Կրիկորովան կարևորել է միջազգային հարաբերություններում ոչ կառավարական կազմակերպությունների ներգրավածությունը, այդ կազմակերպությունների ներուժի օգտագործումը, որոնք գործընկերական կապեր ունեն արտասահմանում։

«Կենտրոնը մտադիր է հետազոտել տեղական ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության փորձը, իրականացնել համատեղ նախագծեր։ Կենտրոնին առընթեր ստեղծվելու է փորձագիտական խորհուրդ, որի մեջ կընդգրկվեն փորձագետներ, դիվանագետներ և գիտնականներ», - նշել է կենտրոնի ղեկավարը։

Մոտ օրերս Ժաննա Կրիկորովան մտադիր է Երևանում անցկացնել մի շարք հանդիպումներ ոչ կառավարական կազմակերպությունների և հիմնադրամների հետ։ «Անհրաժեշտ է դուրս գալ միայն հայկական սփյուռքի կազմակերպությունների հետ աշխատելու շրջանակներից։ Մենք հասունացել ենք ավելի լայն կապեր հաստատելու համար», - ասել է նա։

Կենտրոնի տնօրենը նաև հայտարարել է, որ ծրագրվում է Լեռնային Ղարաբաղի բազմակող քարոզչությունը արտասահմանում։

«Ծրագրվում է ստեղծել կենտրոնի ինտերնետ-ամսագիր, որտեղ, մասնավորապես, կտեղադրվեն կոնֆերանսներին, հանդիպումներին և միջազգային այլ միջոցառումներին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության մասին նյութեր», - տեղեկացրել է Կրիկորովան։

Միջազգային համագործակցության պետական կենտրոնը գտնվելու է Շուշի քաղաքում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։
10:53
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը հրետանային զինատեսակներ է կիրառել Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանը Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ հայկական դիրքերի վրա արձակել է ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային հրթիռ։
14:22
21 Հոկտեմբերի 2017
Արցախում 2 զինծառայող է զոհվել
Արցախում 2 զինծառայող է զոհվել:
13:52
20 Հոկտեմբերի 2017
Փորձագետ. Ղարաբաղի հարցում Ադրբեջանն անհաշտելի դիրք է զբաղեցնում
Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում, և «հայտնի է` ում կողմից»։
20:48
19 Հոկտեմբերի 2017
Նալբանդյան. Բաքվի հետ Ժնևից հետո Արցախի հարցը չբարձրացնելու պայմանավորվածություն չի եղել
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հերքել է Բաքվի` Ժնևի գագաթնաժողովում Արցախի թեման չբարձրաձայնելու մասին իբր գոյություն ունեցող «պայմանավորվածությունների» հայտարարությունները։  
19:43
19 Հոկտեմբերի 2017
Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Հինգշաբթի 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինվոր է զոհվել։  
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։
16:41
02 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին անգամ կայցելի Երևան և Բաքու
ԵԱՀԿ ՄԽ իամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու։
21:04
29 Սեպտեմբերի 2017
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել: