478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+34
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան պատերազմին մասնակցած հայ օդաչուները պարգևատրվել են «Մայրական երախտիք» շքանշանով
11:00
08 Փետրվարի 2008

Հինգշաբթի ղարաբաղյան պատերազմին մասնակցած մի խումբ հայ օդաչուներ պարգևատրվել են «Մայրական երախտիք» շքանշանով։

 «ԼՂՀ-ի մայրություն» հասարակական կազմակերպության կողմից շնորհված մեդալը պատրաստված է «Գրադ» համազարկային համակարգի ռումբերի բեկորներից։ Պարգևատրվել են 26 օդաչուներ, որոնցից 13-ը՝ հետմահու։

Ինչպես պարգևատրման արարողության ժամանակ նշել է ազգային ավիափոխադրող՝ «Արմավիա» ավիաընկերության թռիչքային ծառայության շտաբի պետ Միխայիլ Անդրեասյանը, պարգևն առանձնահատուկ կարևորություն ունի օդաչուների համար։

«Մեզ համար այս պարգևն առանձնահատուկ կարևոր է, քանի որ մեզ պարգևատրում են մայրերը։ Նման պարգևը շատ ավելի թանկ է, քան պետության կողմից ստացվածը», - ընդգծել է Անդրեասյանը։

Նա նշել է, որ օդաչուները՝ ղարաբաղյան պատերազմի մասնակիցներն աշխատում են քաղաքացիական ավիացիայի բնագավառում՝ օգտագործելով իրենց հմտությունները նաև խաղաղ ժամանակ։

«ԼՂՀ-ի մայրություն» կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Մարտիրոսյանն իր հերթին նշել է պատերազմի ժամանակ օդաչուների կարևոր դերը։ «Եթե չլինեին օդաչուները, ապա զոհեր ավելի շատ կունենայինք։ ԼՂՀ-ի մայրերը շնորհակալ են ավիացիային՝ բազմաթիվ վիրավորներին փրկելու համար։ Առանց օդաչուների շատ վիրավոր զինվորներ կզոհվեին մարտի դաշտում», - ընդգծել է նա։

«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն իր հերթին նշել է, որ օդաչուները արժանի են այդ պարգևին։

Նրա խոսքերով, այն աշխատանքը, որն այսօր կատարում են օդաչուները, իր բարդությամբ չի զիջում պատերազմական պայմանների թռիչքներին։

«Անձնակազմը պատասխանատվություն է կրում քաղաքացիական ուղևորների կյանքի համար, այդ պատճառով օդաչուները աշխատում են ոչ պակաս պատասխանատվությամբ, քան պատերազմի ժամանակ», - նշել է նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:47
19 Օգոստոսի 2017
Հակառակորդը շաբաթվա ընթացքում շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը
Արցախի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է շաբաթվա ընթացքում արցախաադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը:
16:20
14 Օգոստոսի 2017
ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Զինծառայող է զոհվել երկուշաբթի առավոտյան Արցախում։
15:42
14 Օգոստոսի 2017
Ադրբեջանն իսրայելական ընկերությունից պահանջել է անօդաչու սարքերը փորձարկել հայկական դիրքերի վրա
Իսրայելի ՊՆ–ն հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերությանը Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումի առնչությամբ
15:30
09 Օգոստոսի 2017
Դիտարկում` Ասկերանի շրջանի Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:  
12:15
31 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից նոր հարձակման դեպքում մենք հակահարձակման կանցնենք. Արցախի պաշտպանության նախարար (ՎԻԴԵՈ)
«Հակահարձակման ընթացքում մենք  կընդլայնենք և կխորացնենք մեր անվտանգության գոտին»,–ասել է Լևոն Մնացականանը։    
17:47
28 Հուլիսի 2017
Արցախում սկսել են ավելի շատ ամուսնանալ
Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է։
12:23
28 Հուլիսի 2017
Հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել Արցախում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախում։

19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։