480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ վարչապետը մասնակցել է Ասկերան շրջկենտրոնի համայնքային տարեկան ժողովին
19:00
01 Փետրվարի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ուրբաթ մասնակցել է Ասկերան շրջկենտրոնի համայնքային տարեկան ժողովին։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ելույթ ունենալով ժողովին, Ասկերան համայնքի ղեկավար համայնքապետ Թաթուլ Շեկյանը հայտնեց, որ 2145 բնակիչ ունեցող քաղաքում 2007թ. ծնվել է ընդամենը 23 երեխա, արձանագրվել է 5 ամուսնություն։ Ասկերանում բնակչության բնական աճի ցուցանիշը զգալիորեն ցածր է հանրապետական միջին ցուցանիշից։

«Ժողովրդագրական անմխիթար վիճակագրությունը գլխավորապես պայմանավորված է բնակարանային խնդրի սրությամբ։ Շատ երիտասարդ ընտանիքներ չունեն սեփական հարմարավետ տանիք, նկատելի է արտահոսքի միտումը»,- նշեց Շեկյանը։

Այս կապակցությամբ ԼՂՀ վարչապետը նշեց, որ Ասկերանի հանդեպ կլինի հատուկ ուշադրություն. շուտով այստեղ կսկսի գործել հիպոթեքային ծրագիրը, կկառուցվեն բազմաբնակարան շենքեր, և շատ երիտասարդ ընտանիքներ հնարավորություն կստանան բարելավելու իրենց բնակարանային պայմանները»,-հայտարարեց ԼՂՀ կառավարությունը։

ԼՂՀ վարչապետը նաև տեղեկացրեց, որ պետությունը տներ կկառուցի և անհատույց կտրամադրի զոհված ազատամարտիկների, 1-ին կարգի հաշմանդամ զինծառայողների և բազմանդամ ընտանիքներին։ Վերջին խմբի մեջ կմտնեն նրանք, ովքեր ունեն 6 և ավելի երեխաներ։ Հետագա տարիներին նրանց կմիանան 5, ապա և ավելի քիչ երեխաներ ընտանիքները։

ԼՂՀ վարչապետը խոստացավ աջակցել տեղի միջնակարգ դպրոցի հանդիսությունների տան շինարարությանը։ Վարչապետն անընդունելի համարեց այն փաստը, որ համայնքային եկամուտները 2007թ. հավաքագրվել են 75 տոկոսով, ավելի քան 10 մլն դրամ տեղական բյուջե չի մտել, մինչդեռ այդ գումարով հնարավոր կլիներ բարելավել առանձին թաղամասերի սանիտարական վիճակը, բարեկարգել նոր փողոցներ, ջեռուցել մշակույթի տունը, փոխել ջրամատակարարման ներքին ցանցի վթարված հատվածները։

Արա Հարությունյանը հայտարարեց, որ համայնքային եկամուտների մասով այսուհետ խիստ վերահսկողություն է սահմանվելու։

«Ասկերանը ԼՂՀ համար ռազմավարական նշանակության քաղաք է, ուստի կլինի պետական հատուկ ուշադրություն, բայց դա չի նշանակում, թե տեղի բոլոր խնդիրները պետությունն է լուծելու։ Դուք ինքներդ շատ բան կարող եք անել և պետք է անեք»,- եզրափակեց վարչապետը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:37
26 Հունիսի 2017
Արցախի կործանիչ հարվածն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Արցախի պաշտպանության բանակը պատասխան կրակ վարում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
14:01
23 Հունիսի 2017
Արցախից Հայաստան իրականացված ուղերթերն ավելացել են
Արցախից Հայաստան իրականացվող երթերի թիվը 2017թ. առաջին եռամսյակում ավելացել է։
19:34
22 Հունիսի 2017
Հակառակորդի դիվերսիոն փորձը կանխվել է. նա ունի զոհեր (ՖՈՏՈ)
Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել շփման գծում։

14:59
22 Հունիսի 2017
Զախարովա. ԼՂ հակամարտության կարգավորման հարցը մշտապես գտնվում է ՌԴ ԱԳՆ–ի օրակարգում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ արտացոլված է նաև Ռուսաստանի դիրքորոշումը:
13:02
22 Հունիսի 2017
Ադրբեջանի ՊՆ–ն «հայկական անօդաչու սարքի խոցման» մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանը նաև հայտարարել է, որ «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»։
11:33
22 Հունիսի 2017
ԵԱՀԿ–ն դիտարկում կանցկացնի Մարտակերտի Թալիշ գյուղի մոտ
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։
18:38
21 Հունիսի 2017
Ղարաբաղում իրավիճակի սրման հավանականությունը կավելանա F-1 մրցարշավի ժամանակ
Հասարակական դժգոհության ժամանակ Ադրբեջանը սկսում է ավելացնել լարվածությունը շփման գծում։
17:08
21 Հունիսի 2017
Ադրբեջանագետը նշել է Ղարաբաղում իրավիճակի հնարավոր սրման պատճառը
Իր վերջին գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում հրաժարվել ցանկացած պահի սահմաններին լարվածություն ստեղծելու հնարավորությունից:
11:51
21 Հունիսի 2017
ԱՀ ՊՆ-ն պարզաբանել է «դիվերսիայի և գերիների» հետ կապված իրավիճակը
Ադրբեջանն հերթական ապատեղեկատվություն է տարածել:
11:55
20 Հունիսի 2017
Արցախն առաջ կանցնի Ադրբեջանից «սև ոսկու» արտադրությամբ (ՎԻԴԵՈ)
Արցախը սև խավիար կարտադրի և կարտահանի։
14:34
18 Հունիսի 2017
Օդային փառատոն՝ Ստեփանակերտում (ՖՈՏՈ)
Հունիսի 17-ին երեկոյան Ստեփանակերտի օդանավակայանում կազմակերպվել է օդային փառատոն:
12:53
17 Հունիսի 2017
20-ամյա ևս մեկ զինվոր է զոհվել հակառակորդի գնդակից. Արցախն անհամարժեք պատասխան է խոստանում
Շաբաթ առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի: