486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղում մեկնարկել է նախկին ռազմագերիների վերականգնման և հասարակության մեջ ինտեգրելու ծրագրի երկրորդ փուլը
17:33
31 Հունվարի 2008

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» (ՔՆԿ) իրավապաշտպան կազմակերպությունը սկսել է նախկին ռազմագերիների, պատանդների և նրանց ընտանիքների անդամների սոցիալ-հոգեբանական վերականգնման և հասարակության մեջ ինտեգրման նախագծի երկրորդ փուլը։

Ինչպես հինգշաբթի Ստեփանակերտում հայտարարեց ՔՆԿ տնօրեն Ալբերտ Ոսկանյանը, 2005 թվականին նմանատիպ ծրագրի շրջանակներում համակարգչային դասընթացներ էին կազմակերպվել անհետ կորածների, նախկին ռազմագերիների և պատանդների երեխաների մի խմբի համար, ինչպես նաև դասախոսություններ են ընթերցվել հանդուրժողականության մասին, այս կարգի երեխաների համար կազմակերպվել է կրթական ծրագրով հանգիստ, խմբակային և անհատական հոգեբանական թերապիա։

Երկրորդ փուլը նախատեսում է միջոցառումների ավելի լայն շրջանակ՝ սոցիալ-հոգեբանական օգնություն, իրավաբանական և փաստաբանական օգնություն՝ նախկին ռազմագերիների, պատանդների և նրանց ընտանիքների անդամների համար, մեկնում հանրապետության շրջաններ՝ պարզելու համար այս կարգի մարդկանց սոցիալ-կենցաղային պայմանները, նրանց սոցիալ-կենցաղային խնդիրները լուծելու համար աջակցության ցուցաբերում, այս թեմայով կլոր սեղանների և ճեպազրույցների կազմակերպում։

ՔՆԿ ղեկավարությունը հույս ունի, որ վերականգնողական միջոցառումների արդյունքում կբարելավվի նախկին ռազմագերիների, պատանդների և նրանց ընտանիքների անդամների բարոյահոգեբանական վիճակը, տեղի կունենա այս կատեգորիայի անձանց լիակատար ինտեգրումը հասարակության մեջ։

ՔՆԿ-ն նաև աշխատանք է տանում՝ ղարաբաղյան հակամարտության գոտում անհետ կորածների որոնման և նրանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ։

Ղարաբաղի «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» (ՔՆԿ) իրավապաշտպան կազմակերպությունը Ստեփանակերտում գործում է 2002 թվականի հոկտեմբերից։ «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի» գործունեության հիմնական ուղղություններից մեկը Լեռնային Ղարաբաղի  պատժիչ հաստատությունների մոնիտորինգն է, որն իրականացվում է 2003թ. ապրիլից։

Պարբերաբար այցելելով կալանավայրեր՝ ՔՆԿ-ն իր դիտարկումների վերլուծությունների վերաբերյալ զեկույցներ է ներկայացնում Եվրախորհուրդ, ԵԱՀԿ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակ, ԿԽՄԿ (Կարմիր խաչի միջազգային կոմիտե), Միջազգային համաներում, Միջազգային բանտային բարեփոխում, Խոշտանգումների դեմ միջազգային կոմիտե, ինչպես նաև շահագրգիռ այլ միջազգային և իրավապաշտպան կազմակերպություններ, ԼՂՀ համապատասխան կառույցներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:05
24 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծում հաստոցավոր ավտոմատ ականանետ է կիրառել
Հունվարի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ:
17:45
23 Հունվարի 2017
Պարզվել են Արցախում պայմանագրային զինծառայողի՝ մահացու հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները. առաջադրվել է մեղադրանք
Պարզվել են պայմանագրային զինծառայող, սերժանտ Արայիկ Սարգսյանի մահվան հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
13:25
23 Հունվարի 2017
ԵԱՀԿ առաքելությունը երեքշաբթի դիտարկում է անցկացնելու Սեյսուլան գյուղի հյուսիս-արևմուտքում
ԵԱՀԿ առաքելությունը հունվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
10:38
23 Հունվարի 2017
Նախօրեին գիշերը ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում պայմանագրային զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
13:55
22 Հունվարի 2017
ԼՂՀ նախագահ. Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ
Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
10:41
22 Հունվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է ենթափողային նռնականետ
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
10:40
21 Հունվարի 2017
Հակառակորդը շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ
Շփման գծի հյուսիսարևելյան (Սեյսուլան) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):
11:06
20 Հունվարի 2017
Հակառակորդն ինտենսիվ խախտել է հրադադարի ռեժիմն առաջնագծում
Հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր հատվածներում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը:
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: