487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մինչև 2009-2010թթ. անհնար է առաջընթաց գրանցել. ԵԱՀԿ ՄԽ ռուս նախկին համանախագահ
18:38
14 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մինչև 2009-2010թթ. անհնար է առաջընթաց գրանցել։

Այս մասին երկուշաբթի Երևանում հայտարարեց ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ «Ընդլայնված սևծովյան տարածաշրջան. Միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» միջազգային համաժողովի ժամանակ։

«Հնարավորությունները բաց թողնվեցին 2006 թվականին»,- կարծում է նա։

Կազիմիրովի խոսքով, այս տարի առաջին պլան են մղվել այն հիմնախնդիրները, որոնք վաղուց ի վեր պետք է ավելի մեծ ուշադրության արժանանային։

«Խոսքը գնում է զինադադարի ամրապնդման, ռազմական խուճապից խուսափելու և զինվածության մրցավազքը կասեցնելու, շփման գծում հրադադարը պահպանելու, հակամարտության մեջ ներգրավված ժողովուրդների միջև հարաբերությունների վերականգնման, ազգային դիվանագիտության վերածննդի մասին, նախ և առաջ, իրենց իսկ «պատերազմի չափաբաժնին» հակասելու համար։

Միաժամանակ, նա ավելացրեց, որ կարևորը՝ գաղափարական անխոհեմ «մարտիկներին» նախօրոք պարտության մատնելն է, որպեսզի դժվարացնենք նրանց խոսքից գործի անցնելու գործընթացը, միանգամայն իրական ֆիասկոյից փրկելը, երկու ժողովուրդներին էլ նոր ողբերգությունից ազատելը, իսկ Մերձսևծովյան տարածքը փրկել՝ միջազգային հանրության համար լարվածության ամենավտանգավոր օջախը դառնալուց։

Ղարաբաղյան հակամարտության սկիզբը դրվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

Ներկա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ՝ առանց Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցության։

Երևանում երկուշաբթի մեկնարկեց «Ընդլայնված սևծովյան տարածաշրջան։ Միջազգային և տարածաշրջանային անվտանգության հեռանկարներ» երկօրյա միջազգային խորհրդակցությունը, որը կազմակերպել է Միջազգային տնտեսական հետազոտությունների հայկական խումբը՝ ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՊՀ շրջանավարտների միության և Նիդերլանդների դեսպանատան օժանդակությամբ։

Մասնակիցների թվում են Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի և Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (Մեծ Բրիտանիա), «Ռոյթեր» տեղեկատվական գործակալության, «ՌԱՆԴ» կորպորացիայի, Բրուկինգզի համալսարանի, Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի, Ամերիկյան էնթերփրայզ համալսարանի, Ջեյմսթաունի հիմնադրամի, ԱՄՆ պետքարտուղարության, բրիտանական ԱԳՆ-ի և ԵԽ-ն ներկայացուցիչներ։

Համաժողովին մասնակցում են Թուրքիայից, Ռումինիայից, Հունաստանից, Բուլղարիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից ժամանած ներկայացուցիչներ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:04
08 Նոյեմբերի 2017
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել առաջապահ դիրքեր
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:
10:35
07 Նոյեմբերի 2017
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս
ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու:
18:05
04 Նոյեմբերի 2017
 Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ
Այսօր Արցախում 20–ամյա զինծառայող է զոհվել. կան վիրավորներ։
16:55
03 Նոյեմբերի 2017
CNN Greece-ը ֆիլմ է նկարահանել Արցախի մասին (ՎԻԴԵՈ)
Ֆիլմում նշվում է նաև, որ Արցախը երկար տարիներ ապրում է պատերազմի և խաղաղության միջև:
10:23
02 Նոյեմբերի 2017
Էրդողանը մտադիր է քննարկել Պուտինի հետ ղարաբաղյան կարգավորման հարցը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:38
28 Հոկտեմբերի 2017
Իրավիճակն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում եղել է լարված. ԱՀ ՊՆ
Իրավիճակն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ շաբաթվա համեմատ եղել է լարված։
12:50
25 Հոկտեմբերի 2017
Արցախի ՊԲ հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական սադրանքի ապացույցները
Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
11:26
25 Հոկտեմբերի 2017
Հակառակորդը կրկին ակտիվություն է դրսևորել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
Ադրբեջանական զինուժը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 23 արկ:
12:36
24 Հոկտեմբերի 2017
Ստեփանակերտ–Երևան նոր երթուղի է գործարկվում Վարդենիս-Մարտակերտ նորակառույց մայրուղով
Վարդենիս-Մարտակերտ նոր մայրուղով կգործարկվի Ստեփանակերտ–Երևան նոր երթուղին։
11:09
24 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ–ն հերթական դիտարկումը կանցկացնի Հադրութի հարավարևելյան ուղղությամբ
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը:
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։