482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունը կաճի Հայաստանի նախագահական ընտրություններից հետո. Սեմնեբի
15:40
14 Հունվարի 2008

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունը կաճի Հայաստանի նախագահական ընտրություններից հետո։ Այս մասին երկուշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին։

«Չի կարելի կորցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հույսը։ Դիվանագիտական բանակցային գործընթացը շարունակվում է և ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Հուսով եմ, որ Հայաստանի նախագահական ընտրությունները հնարավորություն կտան հատուկ ուշադրություն դարձնել այս խնդրին», - ասաց նա։

Միաժամանակ Սեմնեբին ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտությունը ունի միայն մեկ լուծում՝ խաղաղ։ Մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտությանը Կոսովոյի նախադեպի օգտագործման հնարավորությունը՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտարարեց, որ, նրա կարծիքով, այս երկու հակամարտությունների միջև ավելի շատ տարբերություններ կան, քան ընդհանրություններ։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները պետք է շարունակվեն, և նրանցում պետք է ավելի մեծ ուշադրություն դարձվի այս հարցի հնարավոր լուծումներին», - ասաց նա։

Ղարաբաղյան հակամարտության սկիզբը դրվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ.-ի դեկտեմբերի 10, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008 թ.-ի փետրվարի 19-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:11
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանական զինուժը կրկին կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ
Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:
15:09
23 Հոկտեմբերի 2017
ԱՀ ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը (ՎԻԴԵՈ)
Արցախի ՊՆ–ն հրապարակել է Ադրբեջանի կողմից կիրառված «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի և դրա թողած հետքի տեսագրությունը։
10:53
23 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը հրետանային զինատեսակներ է կիրառել Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանը Մարտակերտ-Մատաղիս ուղղությամբ հայկական դիրքերի վրա արձակել է ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային հրթիռ։
14:22
21 Հոկտեմբերի 2017
Արցախում 2 զինծառայող է զոհվել
Արցախում 2 զինծառայող է զոհվել:
13:52
20 Հոկտեմբերի 2017
Փորձագետ. Ղարաբաղի հարցում Ադրբեջանն անհաշտելի դիրք է զբաղեցնում
Նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում, և «հայտնի է` ում կողմից»։
20:48
19 Հոկտեմբերի 2017
Նալբանդյան. Բաքվի հետ Ժնևից հետո Արցախի հարցը չբարձրացնելու պայմանավորվածություն չի եղել
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հերքել է Բաքվի` Ժնևի գագաթնաժողովում Արցախի թեման չբարձրաձայնելու մասին իբր գոյություն ունեցող «պայմանավորվածությունների» հայտարարությունները։  
19:43
19 Հոկտեմբերի 2017
Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից
Հինգշաբթի 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինվոր է զոհվել։  
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։
16:41
02 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին անգամ կայցելի Երևան և Բաքու
ԵԱՀԿ ՄԽ իամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու։
21:04
29 Սեպտեմբերի 2017
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել: