478.76
-0.07
556.89
-1.04
7.99
+0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահը ցավակցություն է հայտնել ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկի՝ Արկադի Մանուչարովի մահվան կապակցությամբ
10:36
08 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի./Նովոստի-Արմենիա/.Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկի՝ Արկադի Մանուչարովի մահվան կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ցավակցություն է հայտնել նրա ընտանիքի անդամներին։

«Լեռնային Ղարաբաղը կրեց ծանր կորուստ: Կյանքից հեռացավ Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից մեկը` Արկադի Մանվելի Մանուչարովը»,-նշվում է ԼՂՀ նախագահի ուղերձում, որը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հանձնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Բակո Սահակյանի խոսքերով, Արկադի Մանուչարովը տարիներ շարունակ զբաղեցրել է տարբեր պատասխանատու և բարձր պաշտոններ ու իր շոշափելի ներդրումն է ունեցել Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

«Նա միշտ արտահայտել է իր ժողովրդի նվիրական իղձերը, ու պատահական չէ, որ դեռևս 1960-ական թվականներին նա կանգնած էր ազատագրական շարժման ակունքներում: 1988-ին նա շարունակել է հանուն Արցախի ժողովրդի ազատության մղվող պայքարը` ղեկավարելով «Կռունկ» հասարակական կազմակերպությունը: Նրա ազատատենչ ոգին չկոտրեց նույնիսկ երկարատև բանտարկությունը»,-ընգծել է Սահակյանը։

Նրա խոսքերով, Արցախի ժողովրդն ու իշխանությունները բարձր են գնահատել Արկադի Մանուչարովի ավանդն Արցախի պետական շինարարության գործում և պարգևատրել են նրան «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Արկադի Մանուչարովի հարազատներին ու մերձավորներին: Նրա հիշատակը միշտ կմնա մեր սրտերում»,- ընդգծել է ԼՂՀ նախագահը:

--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:02
26 Հուլիսի 2017
Արցախյան ձիթապտուղն արդեն իրականություն է. երկրում ձիթապտղի պլանտացիաներ կլինեն
Արցախի  Հանրապետության  տարածքում  արդեն   կան     ձիթապտղի   փոքր  այգիներ։
16:19
25 Հուլիսի 2017
Ադրբեջանը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ–ն քիչ առաջ հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

15:14
19 Հուլիսի 2017
Բակո Սահակյանն ընտրվեց Արցախի նախագահ
Արցախի Ազգային ժողովը հատուկ նիստում 28 կողմ ձայնով Բակո Սահակյանին ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:
21:05
18 Հուլիսի 2017
Ադրբեջանի կողմից օբյեկտիվ իրականության ժխտումը հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտներից է. ԱՀ ԱԳՆ
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունները բուռն արձագանք են ստացել Ադրբեջանում։
15:44
18 Հուլիսի 2017
Արցախի խորհրդարանը պատրաստվում է նախագահ ընտրել
Արցախի խորհրդարանը պատրաստվում է հատուկ նիստում երկրի նախագահ ընտրել։
10:40
17 Հուլիսի 2017
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում. ՀՀ նախագահ
Հայաստանը կկիրառի «Իսկանդերներն» անհրաժեշտության պարագայում, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
13:39
15 Հուլիսի 2017
Հակառակորդը շփման գծում կիրառել է ականանետեր և հաստոցավոր ավտոմատ նռնականետեր
Ադրբեջանական կողմը չի դադարում խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
14:58
14 Հուլիսի 2017
ԵՄ պետությունները պետք է սկսեն Արցախի ճանաչման գործընթացը. չեխ պատգամավոր
Եվրոպական Միության երկրները պետք է սկսեն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացը:
13:48
13 Հուլիսի 2017
Ւնտերպոլը մերժել է Ադրբեջանին չեխ եվրապատգամավորի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հարցում
Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին և միջազգային հետախուզում չի հայտարարել չեխ եվրապատգամավորի նկատմամբ Ղարաբաղ այցելելու համար։
12:58
13 Հուլիսի 2017
Արցախում հուլիսի 19-ին նախագահ են ընտրելու, թեկնածուները երկուսն են
Արցախի նախագահի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին:
18:49
12 Հուլիսի 2017
ԱՀ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը
Սենոր Հասրաթյանը հերքում է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
10:49
12 Հուլիսի 2017
Ի՞նչ են առաջարկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին
Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում՝