481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ նախագահը հնագետների հետ քննարկել է Արցախի Տիգրանակերտի պեղումների ընթացքը
12:01
27 Դեկտեմբերի 2007

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի և նույն արշավախմբի անդամ Վարդգես Սաֆարյանի հետ քննարկել է Արցախի Տիգրանակերտի պեղումների հետ կապված մի շարք հարցեր։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, կարևորելով Տիգրանակերտի նշանակությունը գիտական և քաղաքական տեսակետից` նախագահը միաժամանակ հատուկ ընդգծել է  իրականացվող աշխատանքերին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը:

Սահակյանի խոսքերով, անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ, ինչպես նաև այդ գործընթացում ակտիվորեն ներգրավել Սփյուռքի մեր հայրենակիցներին, հասարակայնության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նորեկ Գասպարյանը:

Տիգրանակերտ քաղաքը կառուցվել է Արցախում` Տիգրան Մեծ արքայի կողմից և իր ստեղծման ժամանակից՝ մ.թ.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 13-14-րդ դարերը շարունակաբար գոյություն է ունեցել։

Պեղումների արդյունքում բացվել է 15 մետր երկարությամբ միջնաբերդի պատը, որի բարձրությունը որոշ տեղերում հասնում է 4 մետրի։ Հայտնաբերված նմուշների մեջ առանձնանում են մ.թ. 1-2-րդ դարերի գունազարդ խեցեղենի կատարյալ նմուշներ, վաղքրիստոնեական քարե խաչի բեկորը, արմավաքանդակները, ինչպես նաև 5-6 րդ դարի բազիլիկ եկեղեցին։ Հետազոտվել է նաև քաղաքի շրջակայքում ժայռի մեջ  փորված եկեղեցական համալիրը։

Պեղումներն իրականացվում են հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միության նախաձեռնությամբ և հովանավորությամբ՝ 2005թ.-ից։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:19
16 Հոկտեմբերի 2017
Բանակցություններում իրական առաջընթացի համար անհրաժեշտ է Արցախի անմիջական մասնակցությունը. ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ Ժնևում այսօր կայացած Սարգսյան–Ալիև բանակցությունների համատեքստում։
18:53
16 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահ. մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս
«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս», – հայտարարել է ՀՀ նախագահը
18:31
06 Հոկտեմբերի 2017
ՀՀ նախագահը ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ալիևի հետ հերթական հանդիպմանը վերաբերող հարցեր
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին։
16:41
02 Հոկտեմբերի 2017
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն առաջին անգամ կայցելի Երևան և Բաքու
ԵԱՀԿ ՄԽ իամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու։
21:04
29 Սեպտեմբերի 2017
100 մլն դոլարի ներդրում՝ Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում
Արցախի Մարտակերտի և Շահումյանի շրջաններում նախատեսվում է 100 մլն դոլարի ներդրում կատարել:
16:34
29 Սեպտեմբերի 2017
Սիրիահայ վիրաբույժ Ջանի Հադդադն արժանացել է «Երախտագիտություն» մեդալի Արցախի նախագահի կողմից
Ջանի Հադդադը Արցախում կատարել է 350-ից ավել վիրահատություն:
19:40
28 Սեպտեմբերի 2017
ՊԲ զինվոր է մահացել հակառակորդի գնդակից
Այսօր ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից:
11:01
25 Սեպտեմբերի 2017
Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի ԱԳ նախարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25–ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:
20:48
22 Սեպտեմբերի 2017
Թուրքիայից Արցախ են ժամանել մի խումբ մտավորականներ. նրանց ընդունել է ԱԳ նախարարը
Թուրքիայից Արցախ ժամանած մտավորականներին ընդունել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը։
10:52
20 Սեպտեմբերի 2017
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար. ՀՀ նախագահ
Ադրբեջանը չունի իրավական և բարոյական որևէ հիմք Արցախի հանդեպ հավակնություն ներկայացնելու համար, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
15:11
19 Սեպտեմբերի 2017
Վարչապետ. Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը
Հայաստանն ամեն վայրկյան պատրաստ է պատասխանել Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգությանը: