484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ստեփանակերտում բացվել է հնագիտական գտածոների ցուցահանդես
11:13
13 Դեկտեմբերի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի պատմության-գավառագիտական թանգարանում նախօրեին տեղի ունեցավ ԼՂՀ տարածքում հայտնաբերված և հիմնականում հելլենիստական դարաշրջանին պատկանող հնագիտական գտածոների ցուցահանդեսի բացումը։

Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը, ելույթ ունենալով ցուցահանդեսի բացմանը՝ թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը հայտարարել է, որ անկախության հռչակումից հետո Լեռնային Ղարաբաղում հնարավորություն ստեղծվեց կատարել հնագիտական և այլ հետազոտություններ՝ սեփական տարածքում և սեփական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնել աշխարհին։

«Գտածոներն ունեն ոչ միայն զուտ գիտական, այլև քաղաքական նշանակություն և վկայում են այն մասին, որ հայերն այս տարածքում ապրում են վաղնջական ժամանակներից»,- նշեց Բալայանը։

Գտածոների մասին պատմելով՝ ղարաբաղցի պատմաբան Վարդգես Սաֆարյանը հայտարարեց, որ 2006թ. աշնանից մինչև 2007թ. գարուն իր ղեկավարած «Երկխոսություն» կենտրոնի կատարած հնագիտական պեղումների արդյունքում Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների որոշ գյուղերում հայտնաբերվել են մի շարք հնագիտական գտածոներ, մասնավորապես, կենցաղային իրեր, սափորներ, զարդեր և աղեղների ծայրեր։

Նրա խոսքերով, հայտնաբերված պատմական հուշարձանները լիովին համապատասխանում են հայկական նույնականության  չափորոշիչներին և իրենցից մեծ պատմամշակութային արժեք են ներկայացնում։

«Հայտնաբերված բոլոր կոթողները գրանցվում են։ Նախատեսվում է ստեղծել Հուշարձանների քարտեզ, որը, մասնավորապես, թույլ կտա Արցախի պատմամշակութային ժառանգությունը ներկայացնել միջազգային հանրությանը և գիտական շրջանակներին»,- ասաց Սաֆարյանը։

Ղարաբաղցի գիտնականն անդրադարձավ նաև ԼՂՀ տարածքում հայտնաբերված կարևորագույն գտածոյին՝ Տիգրանակերտ քաղաքին, որն, ինչպես ենթադրվում է, կառուցվել է Արցախում՝ Տիգրան Մեծ արքայի կողմից և իր ստեղծման ժամանակից՝ մ.թ.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 13-14-րդ դարերը, շարունակաբար գոյություն է ունեցել։

Ցուցահանդեսը կազմակերպվել է ղարաբաղցի հետազոտող Վարդգես Սաֆարյանի նախաձեռնությամբ, որը «Երկխոսություն» պատմահետազոտական կենտրոնի տնօրենն է և պեղումներ է կատարում ԼՂՀ տարածքում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:10
28 Ապրիլի 2017
Հակառակորդի արձակած կրակից 19–ամյա զինծառայող է մահացել
Այսօր առավոտյան 19–ամյա զինծառայող է մահացել հակառակորդի արձակած կրակից։
11:09
28 Ապրիլի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 35 անգամ
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ:
10:05
27 Ապրիլի 2017
Ադրբեջանական ԶՈՒ-ն հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 350 կրակոց:
10:39
26 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
19:26
25 Ապրիլի 2017
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել
Արցախում 19–ամյա զինծառայող է մահացել։
10:32
25 Ապրիլի 2017
Հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է զոհվել
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ապրիլի 24-ին ՊԲ զինծառայող է մահացել:
16:01
24 Ապրիլի 2017
The Independent–ի լրագրողը կհայտնվի Ադրբեջանի «սև ցուցակում»
Բաքուն բրիտանական The Independent–ի լրագրողին կներառի «սև ցուցակում»։
10:40
22 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ
Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ:
10:43
20 Ապրիլի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդն արձակել է ավելի քան 500 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում։
17:55
19 Ապրիլի 2017
Լավ լուծում կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին. Մարին լը Պեն
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Nouvelles d’Arménie–ին տված հարցազրույցում խոսել է արցախյան խնդրի մասին։

10:08
19 Ապրիլի 2017
Գիշերը հակառակորդը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ
Շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ:
19:39
18 Ապրիլի 2017
Արցախում 20–ամյա զինծառայող է վիրավորվել. նրա վիճակը ծանր է
Արցախում նախօրեին 20–ամյա զինծառայող է վիրավորվել։