487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի խորհրդարանում քննարկել են ԼՂՀ Սահմանադրության ազդեցությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքի վրա
12:54
11 Դեկտեմբերի 2007

Լեռնային Ղարաբաղի  Ազգային ժողովում անցկացվել է «ԼՂՀ Սահմանադրության ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքի վրա» թեմայով կլոր սեղան՝ նվիրված ԼՂՀ Սահմանադրության ընդունման 1-ին տարեդարձին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը երեքշաբթի հայտնեցին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից,  բացելով միջոցառումը՝  «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանը ներկայացրեց երկրի իրավական դաշտում սահմանադրականության ապահովմանն ուղղված աշխատանքների ընթացքն ու ձեռքբերումները։

«Սահմանադրության ընդունմամբ մենք իրականում դարձանք բոլոր ատրիբուտներն ունեցող լիարժեք պետություն»,- իր ելույթում նշեց ԼՂՀ գլխավոր դատախազ,  սահմանադրական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Զալինյանը։ Նա ընդգծեց, որ այս առումով երկրի Հիմնական օրենքը, փաստորեն, դարձել է այն գլխավոր այցեքարտը, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդեն մեկ տարի ներկայանում է միջազգային հանրությանը։

Իրենց ելույթներում կլոր սեղանի մասնակիցները կարևորեցին Սահմանադրության    նշանակությունը և գերակա դերակատարությունը երկրի հանրային կյանքում, հանդես եկան նաև Հիմնական օրենքի առանձին  դրույթների վերաբերյալ մի շարք նկատառումներով։

Կլոր սեղանը կազմակերպվել էր «Ժողովրդավարություն» պատգամավորական խմբակցության նախաձեռնությամբ, միջոցառմանը բացի պատգամավորներից, ներկա էին նաև գործադիր և իրավապահ մարմինների, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

2006 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացվեց ԼՂՀ առաջին Սահմանադրության նախագծի ընդունման համաժողովրդական հանրաքվեն։ Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության ընդունմանը կողմ քվեարկեց 77 հազ. 279 քաղաքացի, դեմ՝ 554 քաղաքացի։ Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմեց 90077 մարդ։

Դեկտեմբերի 10-ը այդուհետ ԼՂՀ-ում համարվում է տոնական օր և պաշտոնապես հայտարարված է ոչ աշխատանքային։

Հիմնական օրենքի նախագծում, մասնավորապես, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնավար, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետություն է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:54
19 Հունվարի 2017
Հրապարակվել է ԼՂՀ–ում Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:
10:31
19 Հունվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 600 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:

18:11
18 Հունվարի 2017
Ղարաբաղում զոհված զինծառայողը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
16:48
18 Հունվարի 2017
Ղարաբաղում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:03
18 Հունվարի 2017
Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից
Հունվարի 17-ին և լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 45 անգամ:
17:36
17 Հունվարի 2017
Արցախի խորհրդարանը համաձայնություն է տվել հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստում համաձայնություն է տվել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեին ներկայացնելուն:
14:28
17 Հունվարի 2017
Լավրով. ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ադրբեջանի ներքին գործը չէ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «Ադրբեջանի բացառապես ներքին գործերի թեման չէ», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016 թ,-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

10:50
17 Հունվարի 2017
Արցախում զինծառայող է վիրավորվել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
15:19
16 Հունվարի 2017
Զինծառայող է մահացել Արցախում հրազենային վիրավորումից
ՊԲ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել։
14:20
16 Հունվարի 2017
Քաղաքագետը չի բացառում Ադրբեջանի կողմից ԼՂՀ սահմանում իրավիճակի սրումը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի մասշտաբային սրումը չի բացառվում:
11:35
16 Հունվարի 2017
Մահացել է հակառակորդի գնդակից վիրավորված հայ զինծառայողը
2016 թվականի դեկտեմբերի 30 ծանր վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է նախօրեին Երևանի Կենտրոնական հոսպիտալում:
10:42
16 Հունվարի 2017
Արցախի ՊԲ–ն խիստ գործողությունների կդիմի առաջնագծում լարվածության սրման դեպքում
Արցախի պաշտպանության բանակն ավելի խիստ գործողությունների կդիմի, եթե հակառակորդն առաջնագծում շարունակի լարել իրավիճակը: