486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է ԼՂՀ տեղեկատվական դաշտում տիրող իրավիճակը
17:47
06 Դեկտեմբերի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղում գործող հիմնական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի լրատվական դաշտում տիրող իրավիճակին, իշխանություն-հասարակություն-մամուլ փոխհարաբերություններին, Արցախի ներքաղաքական կյանքին վերաբերող մի շարք հարցեր:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից, հանդիպման ընթացքում Ղարաբաղի նախագահը նշել է, որ անհրաժեշտ է միասնական ջանքերով ապահովել տարբեր տեղեկատվական միջոցների հետ համագործակցության լայն շրջանակը։

Բակո Սահակյանը, մասնավորապես, ընդգծել է, որ այդ համագործակցությունը ոչ թե լրատվամիջոցների վերահսկում է կամ նրանց գործունեության համակարգում, այլ  հանդիսանում է կայուն և արդյունավետ կապի հաստատում իշխանությունների ու ԶԼՄ-ների միջև: Նախագահը սկզբունքորեն բացառել է անկախ մամուլի գործունեությունը վերահսկելու նպատակով որևէ պետական հատուկ մարմնի ստեղծման հնարավորությունը:

Երկրի ղեկավարի կարծիքով, խոսքի ազատության ապահովումը արցախյան պետականության ամենանշանակալի ձեռքբերումներից է, և անկախ ու օբյեկտիվ մամուլի առկայությունը դրա հիմնարար մասն է:

«Նմանատիպ անկաշկանդ ու անկեղծ հանդիպումների և քննարկումների արդյունքում են ընդունվում արդյունավետ, հավասարակշռված որոշումներ»,-հավելել է Ղարաբաղի նախագահը։

Հանդիպման մասնակիցները ողջունել են հետագայում ևս հանրապետության համար կենսական նշանակություն և հրատապություն ունեցող թեմաների շուրջ նման հանդիպումների կազմակերպման և պարբերական բնույթ հաղորդելու՝ նախագահի պատրաստակամությունը: –0--   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:36
23 Փետրվարի 2017
Արցախում զինծառայող է մահացել
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
11:08
23 Փետրվարի 2017
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ–ն դիմել է կանխարգելիչ գործողությունների. հակառակորդն ունի 1 զոհ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը տվել է առնվազն 1 զոհ։
11:18
22 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանի քարոզչամեքենան փորձում է արդարացնել իր իսկ կողմից նախօրեին արցախյան դիրքերի արկակոծության փաստը
Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել և շարունակում է առաջնագծում հանդես գալ պարտադրողի դիրքերից։
10:37
22 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը լարված է եղել, հակառակորդը կիրառել է նաև հրանոթներ
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
16:28
21 Փետրվարի 2017
ԼՂՀ ՊՆ–ն հերքում է. ՊԲ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում
ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
10:51
21 Փետրվարի 2017
Հակառակորդը շփման գծում դիպուկահար հրացաններ է կիրառել
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։
10:08
21 Փետրվարի 2017
Հայտնի են Արցախի հանրաքվեի նախնական արդյունքները
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։

22:00
20 Փետրվարի 2017
Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն ավարտվել է. քվեարկել է ընտրողների 75,91%–ը
Արցախի Հանրապետությունում ավարտվել է Սահմանադրության նախագծի հանրաքվեն։
18:03
20 Փետրվարի 2017
Ադրբեջանն ընդլայնում է «սև ցուցակը»
Ադրբեջանի ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Ղարաբաղի հանրաքվեին:
11:34
20 Փետրվարի 2017
Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում
Երկուշաբթի Արցախում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում։
10:48
20 Փետրվարի 2017
Իրադրությունն առաջնագծում. գիշերը հակառակորդն արձակել է ավելի քան 550 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

10:18
19 Փետրվարի 2017
Հակառակորդը գիշերը շփման գծում արձակել է ավելի քան 300 կրակոց
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: